Աստանայում մեկնարկել է Սիրիայի հարցով հանդիպումը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Սիրիայի իշխանությունների և զինված ընդդիմության պատվիրակություններն առաջին անգամ նստել են բանակցությունների սեղանի շուրջ։ Հանդիպմանը քննարկվելու են Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման հեռանկարները:
Տեղեկատվության համաձայն՝ խորհրդակցությունների կողմերն առաջիկա մի քանի ժամը կանցկացնեն կլոր սեղանի շուրջ, որը պետք է միավորի բանակցողների դիրքորոշումները, այլ ոչ թե հակադրի դրանք։ Հանդիպման կազմակերպիչները մտադրված հրաժարվել են պաշտոնական Դամասկոսի և ընդդիմության համար ցուցանակներից՝ նրանց պարզապես անվանելով «Սիրիական Արաբական Հանրապետություն»:
Բակացություններին մասնակցում են Ղազախստանը, Իրանը, Սիրիայի կառավարության պատվիրակությունը, ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն, Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակությունը, Թուրքիան, Ռուսաստանը: