Դամասկոսի պատվիրակությունը և սիրիական ընդդիմության ներկայացուցիչները ուղիղ բանակցություններ չեն անցկացնի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Այս մասին EFE գործակալությանը հայտնել է Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչ Ուսամա Աբու Զեյդը։
Նա նաև նշել է, որ նման ձևաչափի մասին որոշում կայացվել է Ռուսաստանի և Թուրքիայի հետ։
Նշենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ գերագույն քարտուղարի հանձնակատար Ստեֆֆան դե Միստրուայի հետ։ Կողմերը քննարկել են Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով նախատեսված բանակցությունները։