Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական սահմանն անցած և գերի ընկած Արսեն Բաղդասարյանին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA ադրբեջանական գործակալությունը գործակալությունը:
ԿԽՄԿ աշխատակիցների միջնորդությամբ` Բաղդասարյանն ու նրա ընտանիքը փոխանակվել են տեղեկություններով:
ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերի էր ընկել 2014 թվականի դեկտեմբեր 26-ին: 2015 թվականի մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման՝ «դիվերսիոն գործողություններ» կատարելու մեղադրանքով: