Հիլարի Քլինթոնը հիացմունք Է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ «կանանց երթերի» անցկացման վայրից լուսանկարների կապակցությամբ: Այս մասին նա գրել Է Twitter-ում:
«Կանանց երթի լուսանկարները հիասքանչ են: Հուսով եմ, դրանք մյուսներին նույնքան են ուրախացրել, որքան և ինձ»,- հայտարարել Է Քլինթոնը:
Թրամփի դեմ երթին, նրա երդմնակալության արարողությունից մեկ օր անց, ավելի քան երկու միլիոն կին Է մասնակցել ամբողջ աշխարհում: Ամենախոշոր ակցիաներից մեկը տեղի Է ունեցել Վաշինգտոնում, որին մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ, այդ թվում մի շարք հայտնիներ։