Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը կոչ է արել հաջորդ հինգշաբթի համընդհանուր աղոթք անել՝ երկնքից անձրև աղերսելու համար: այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով միապետի գրասենյակի տարածած հայտարարությունը:
Ավելի վաղ նմանատիպ աղոթք էր տեղի ունեցել նաև հարևան Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ անձրև չէր տեղացել անցած ձմեռվանից: Սակայն անցած հանգստյան օրերին երկրի հյուսիսում տեղումներ են գրանցվել:
աուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը կոչ է արել հաջորդ հինգշաբթի համընդհանուր աղոթք անել՝ երկնքից անձրև աղերսելու համար:
Արաբական թերակղզում ամռանն օդի ջերմաստիճանը գերազանցում է Ցելսիուսի սանդղակով 50 աստիճանը: Երկրի կենտրոնում ու արևելքում անձրևի տեսքով տեղումներ գալիս են բացառապես խոր ձմռանն ու աշնանը, իսկ արևմուտքում՝ միայն ձմռանը: