ԱՄՆ հակահետախուզական ծառայությունը հետաքննել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի կապերը Ռուսաստանի հետ։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal պարբերականը։
Թերթի տվյալներով՝ հետաքննության ենթարկվել է ոչ միայն Ֆլինի խոսակցությունը Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ, այլ նաև նրա ավելի վաղ շփումները ռուսական կողմի ներկայացուցիչների հետ։
Նշվում է, որ ներկա պահին հետաքննության ժամկետների և արդյունքների վերաբերյալ վերջնական տվյալներ չկան։
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել էր, որ Թրամփի խորհրդականը ցավակցել է ՌԴ դեսպանին Տու-154 ինքնաթիռի կործանման կապակցությամբ։