Չինաստանում ծնելիությունն աճել է՝ հասնելով 2000 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով կառավարական պաշտոնյային։
2016 թվականին Չինաստանում լույս աշխարհ է եկել 17.6 մլն երեխա, մինչդեռ 2011-15 թթ-ին՝ տարեկան 1.4 միլիոնով պակաս։
Դրական դիմանիկան բացատրվում է 2015 թվականին օրենսդրությունում արված փոփոխություններով, համաձայն որոնց՝ 2016 թվականի հունվարի 1-ից ընտանիքներին թույլատրվում է ունենալ 1-ից ավելի երեխա։
Չնայած այն բանին, որ վերարտադրողական տարիքի կանանց թիվը նվազել է 5 միլիոնով, ծնունդների թիվը զգալի մեծացել է՝ ցույց տալով ընտանիքի պլանավորման ոլորտում քաղաքականության փոփոխման արդյունավետությունը։