ԱՄՆ-ի հարավ-արևելքում տոռնադոյի զոհերի թիվը հասել է 18-ի՝ փոխանցում է Associated Press-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհի մասին։
Ջորջիա նահանգի արտակարգ իրավիճակների հարցերով գործակալության ներկայացուցիչ Քեթրին Հոուդենը հայտնել է նահանգում նոր զոհերի մասին՝ հաստատելով ևս 3 մարդու մահը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դաշնային օգնություն է խոստացել Ջորջիա, Ֆլորիդա և Ալաբամա նահանգներին, որոնք տուժել են տոռնադոյից։