Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հունվարի 21-ին տեղի է ունեցել իրենց կուսակցության Գործադիր մարմնի նիստը և որոշվել է ձևավորել հանրաքվեի շտաբ` սահմանադրական փոփոխությունների նախագծի դեմ քարոզչության համար:
Նա մասնավորապես գրել է. «Այսօր` 2017թ. հունվարի 21-ին տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության Գործադիր մարմնի նիստ` օրակարգում ունենալով կուսակցության վերաբերմունքը փետրվարին կայանալիք սահմանդրական փոփոխությունների նախագծի հանրաքվեի վերաբերյալ:
Կուսակցության գործադիր մարմինը որոշել է ձևավորել Հանրաքվեի շտաբ` սահմանադրական փոփոխությունների նախագծի դեմ քարոզչության համար»: