Sunday Politics-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ՆԱՏՕ-ն բարեփոխելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է ամերիկացի քաղաքական գործիչ Թեդ Մելոքը, որն ըստ ամենայնի նշանակվելու է ԵՄ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում.
«Կարծում եմ, որ ինստիտուտները կվերստեղծվեն վերստին։ Նրանց մի մասը կարող են վերացվել, կարող են հայտնվել նաև նորերը։ Կարծում եմ, որ դա վերաբերում է նաև ՆԱՏՕ-ին։
Բնականաբար ՆԱՏՕ-ին կարող է վերափոխվել ու վերակազմավորվել, և հնարավոր է՝ տեղի ունենա բեռան ավելի արդար բաշխում (դաշինքի անդամ երկրների միջև)։ Դա կարևոր է պարոն Թրամփի համար»։