Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Աբխազիայի մեծ մասը հոսանքազրկվել է Օչամչիրի շրջանի էլեկտրահաղորդագծի վթարի պատճառով։ Այդ մասին նշված է «Չեռնոմորէներգոյի» տարածած հաղորդագրությունում։
Դրա համաձայն՝ այրվել է 220 կվ հզորությամբ էլեկտրահաղորդագիծը, որի պատճառով տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի վթարային անջատում։ Ներկա դրությամբ Աբխազիայի տարածքի մեծ մասը հոսանքազրկված է։
Վթարային ծառայություններն աշխատանքներ են իրականացնում խնդր լուծման ուղղությամբ։ Աբխազիան հայտ է ներկայացրել վերականգնողական աշխատանքների ընթացքում Ռուսաստանի տարածքից էլեկտրաէներգիայի մատակարարումների համար։