BBC News-ի փոխանցմամբ՝ Վենեսուելան սկսել է թողարկել նոր ուղղահայաց թղթադրամ՝ 500-20.000 բոլիվար անվանական արժեքով։ Մինչ այս խոշորագույն թղթադրամը եղել են 100 բոլիվարները։
Ներկա դրությամբ սև շուկայում 20.000 բոլիվարը արժե 6 դոլարից էլ պակաս։ Նոր թղթադրամների անհրաժեշտությունը ծագել է ֆինանսական բարեփոխումների պատճառով։ Վենեսուելան մեծապես տուժել է 2014 թվականին նավթի գնանկումից։
Դեֆիցիտի ու չարաշահորդների դեմ հայտարարված պայքարի շրջանակներում որոշվել է շրջանառությունից դուրս բերել 100 բոլիվար։ 2016 թվականի նոյեմբերի վերջին Վենեսուելայում ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկման պատճառով խանութները սկսել էին ընդունել կիլոգրամներով թղթադրամներ։