Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Եթե ապրիլի 3-ին վճռորոշ զարգացումներ չլինեն՝ ամեն ինչի վերջը չէ. պասիվ բոյկոտը կվերածենք ակտիվ բոյկոտի. Ենիգոմշյան

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ,  ԱՍԱԼԱի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը։

 

-Պարոն Ենիգոմշյան, «Սասնա ծռեր» խորհուրդը արդյոք շարունակում է իր գործունեությունը։ Խորհրդի անդամներից «Ժառանգության» ներկայացուցիչները ընտրություններին մասնակցելու քննարկումների մեջ են։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հանգամանքը։

Արդեն երկար ժամանակ է, որ այդ ձևաչափը ՝ նկատի ունեմ «Սասնա ծռեր» խորհուրդը փաստացի չի գործում։ Քաղխորհրդի շրջանակներում քննարկումներ չեն լինում։

-Իսկ ո՞րն է պատճառը, տարաձայնություննե՞ր կան խորհրդի ներսում։

– Տարակարծություններ, վեճեր որպես այդպիսին չեն եղել։ Քանի որ հստակ էր, որ որոշները մասնակցելու են ընտրություններին…չնայած նշեմ, որ խորհրդի բոլոր անդամները պաշտպանում էին «Սասնա ծռեր» ճանապարհային քարտեզը, միակարծիք էինք, բայց ուղակի մարտավարական առումով՝ հատկապես ռեժիմի կողմից ապրիլյան  ընտրությունների մասով այդպես ստացվեց։ Ոչ մի այլ պատճառ չկա, ուղակի մի քանիսի ընտրությունը այդ էր՝ մասնակցել ընտրություններին՝  ինչպես դուք նշեցիք «Ժառանգության» ներկայացուցիչները նման մարտավարության կողմնակից եղան։ Այլ խնդիր չկա, մեր հարաբերությունները պահպանվում են։

-Այսինքն Դուք  շարունակում եք մնալ Ձեր այն դիրքորոշմանը, որ ընտրություններին մասնակցելը կլեգիտիմացնի իշխանությունների խաղը։

-Այո, մենք այդ տեսակետին ենք։ Դա կնպաստի այս վարչախմբի վերարտադրությանը և ինչպես դուք նշեցինք՝  ընտրությունների արդյունքների լեգիտիմացմանը։ Վարչախումբը ձևացնելով թե ընտրություններ են եղել՝ արտաքին աշխարհին կփորձի ցույց տալ, որ ամեն  ինչ լեգիտիմ է։

-Սփյուռքահայ մի շարք գործիչներ՝ այդ թվում Արսինե Խանջյանը, ում հետ դուք մտերիմ հարաբերություններ ունեիք՝ նախաձեռնությամբ են հանդես եկել՝ գալ և այստեղ դիտորդական առաքելություն  իրականացնել։ Չի՞ ստացվում, որ նրանք ևս կլեգիտիմացնեն գործընթացը, եթե օրինակ տեղամասերում ամեն ինչ հանդարտ անցնի։

-Մենք մեծապես գնահատում ենքի վերջո  սփյուռքի  արթնանալու հանգամանքը, պետության գործերին դրական իմաստով ներգրավվելը։ Իրենց կողմից այն գիտակցությունը, որ Հայաստանը գլորվում է անդունդը  և այսպես չի կարող շարունակվել։Այս ամենը խիստ ողջունելի է։ Բայց մենք համոզված ենք, որ հեռու լինելու պատճառով՝ մի քիչ ուշ այդ գնահատականը գրանցվեց։ Ես կոնկրետ անձերին նկատի չունեմ։ Մեր գնահատականով իրենց մոտեցումները մի քիչ հետ են։ Մենք գտնում ենք, որ ընտրությունները դիտորդների միջոցով վերահսկելը լուծում չէ և հասկանում ենք, որ միգուցե այս փուլով պետք է անցնեն և եզրակացնեն , որ սա էլ միջոց չէ։ Հետևաբար մենք չենք փնովվում, չենք քննադատում։ Ողջունում ենք իրենց ընդհանուր ներգրավվածությունը, երևի թե այս փուլն էլ պետք է անցնեն՝ մինչ ավելի խորքային եզրակացությունների հանգեն։

-Պարոն Ենիգոշմյան, ձեր նշած բոյկոտը կարծես չի ստացվում, քաղաքական ուժերը՝ ընդդիմադիրները մասնակցում են գործընթացին և համընդհանուր բոյկոտ չի ստացվի ապրիլի երկուսին։ Հնարավո՞ր է  այլ մեթոդներ փնտրեք։

-Նախ կուզենայի նշել, որ ձեր նշած ընդդիմադիր ուժերը՝ այսինքն նրանց ընդդիմադիր լինելը մեղմ ասած պայմանական է։ Ես կոնկրետ ուժի նկատի չունեմ՝ որոշները հստակ կերպով, մնացածը ոչ այդքան հստակ նպաստում են ռեժիմի խաղին։ Միշտ էլ կլինեն ուժեր, որոնք հանդես գալով ընդդիմադիր պիտակի տակ կմասնակցեն ընտրություններին։ Վարչախումբը վաղուց արդեն ունի իր «ընդդիմադիրները» և նրանց միշտ էլ հանդես կբերի՝ որպես ընդդիմադիր ձևացնելու, որ մրցակցային ընտրապայքար կա։

Ուզում եմ ասել, որ այդ ընդդիմադիրների մասնակցությամբ կամ չմասնակցությամբ չէ, որ կորոշվի կա  բոյկոտ, թե ոչ։ Իհարկե այդ մասնակցությունը՝ ընտրազանգվածի որոշ խավի միջոցով ռեժիմի  նպատակները կիրականացնի։ ։ Քաղաքանականպես ոչ գրագետ ընդդիմադիր զանգնվածիմ ձայնը գուցե կուղի այդ ընդդիմադիրներին և  կապահովվի իշխանությունների վերարտադրությունը, բայց մենք ականատես եղանք հենց ՏԻՄ ընտրությունների ժամանակ, որ պասիվ բոյկոտի չափը բավականին բարձր էր։ Վստահ եմ, որ այս դեպքերում էլ պասիվ բոյկոտը բարձր կլինի, մեր խնդիրն է պասիվ բոյկոտը ակտիվ բոյկոտվ փոխարինելը  և մենք հնարավոր ամեն ինչ անում ենք, որպեսզի դա լինի։ Ասեմ, որ այս փուլը ևս հանգրվան է մոբիլիզացիայի՝ այսինքն հետընտրական շրջանը։Դրանով ամեն ինչ չի ավարտվի, անգամ եթե մինչև ապրիլի երկուսը էական զարգացում չլինի, անգամ եթե ապրիլի 2ին, 3-ին, 4-ին վճռոորոշ զարգացումներ  չլինեն՝ չի նշանակում ամեն ինչի վերջն է։

 

Լուսանկարը՝ Photolure-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում