Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում դժգոհել է ուկրաինական ԶԼՄ-ներից, որոնք հրաժարվել են լուսաբանել իր այց ԱՄՆ, ուր նա մասնակցել է այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը.
«Մենք ուկրաինական հեռուստաալիքներին առաջարկել ենք լուսաբանել իմ ներկայությունը Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։ Նրանք բոլորն էլ մերժեցին, փոխարենը նրանցից ոմանք համատեղ տարածում էին ռուսական կապերով մարդկանց լուսանկարները»։
Սաակաշվիլին ընդգծել է, որ շփումներ է ունեցել Թրամփի անդամների հետ և քննարկել է համագործակցության նպատակները, իսկ անցանկալի լուսանկարները տարածում են իր թշնամիները։
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ներում հրապարակվել էր Սաակաշվիլու լուսանկարը, որն ուղեկցվել էր «Սաակաշվիլին երդմնակալությանը նայել է ցանկապատից» գրությամբ։