Politico-ի փոխանցմամբ՝ Արիզոնայից ընտրված հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ քվեարկության ժամանակ աջակցելու է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռեքս Թիլերսոնի թեկնածությանը։
Մաքքեյնն ընդգծել է, որ զգուշավորությամբ է մոտեցել հարցին, քանի որ ExxonMobil-ի նախկին ղեկավարը Բարեկամության օրդեն է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից.
«Նա ինձ հետ շատ է խոսել Ռուսաստանի մասին իր հայացքների մասին, շատ բան է պատմել նաև իր հետ կապված դեպքերի, իր աշխատանքի մասին, երբ համաշխարհային խոոշորագույն կորպորացիաներից մեկի ղեկավարն էր»։
Մաքքեյնը հավելել է, որ դա չի եղել հեշտ որոշում և նշել է, որ նախագահի առաջ քաշած թեկնածությունը կասկածի տակ դնելը չի նշանակում նրա մասին վատ մտածել, և որ նման կերպ վարվել է նաև նախկին նախագահների ժամանակ։