Buzzfeed-ի փոխանցմամբ՝ Ավստրալիայի Պորտ Մակուորի քաղաքում ապրող դայվերը ընկերացել է շնաձկան հետ, որը հնարավորություն է տվել գրկել իրեն։
Ռիք Անդերսոնը, ով դասընթացներ է անցկացնում դայվինգի իր դպրոցում, առաջին անգամ շնաձկանը գրկել է 7 տարի առաջ, որպեսզի ուսանողներին ցույց տա, որ կենդանիները կարող են լինել գրավիչ։
Նրա խոսքերով՝ դրանից հետո իր և շնաձկան հարաբերությունները հասել են այն մակարդակի, որ շնաձուկն ինքն է ջրասուզման դասընթացների ժամանակ մոտեցել իրեն։
Անդերսոնն ընդգծել է, որ ամեն դեպքում պետք է պահպանել զգուշություն. «Նրանք վայրի կենդանիներ են և հասկացնել են տալիս, երբ չեն ցանկանում, որ իրենց դիպչեն»։