Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմության պատվիրակության ղեկավար, «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման ղեկավարության ներկայացուցիչ Մուհամմեդ Ալուշը հայտարարել է, որ սիրիական կառավարությունը և Իրանը փորձում են ձախողել Ռուսաստանի փորձը՝ պահպանելու համար չեզոքությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հանդեպ։
Նրա խոսքերով՝ Ռուսաստանի վրա ընդհանուր վատ է անդրադառնալու այն, որ Մոսկվան հրաժարվել է ճնշում գործադրել Իրանի ու սիրիական կառավարության վրա, ինչպես նաև Սիրիայում հրադադարի մասին ռուս-թուրքական համաձայնագրի զանգվածային խախտումները.
«Սա իսկական թեստ է Ռուսաստանի ու Իրանի վրա նրա ազդեցության համար՝ որպես հրադադարի գործարքի երաշխավոր։ Այնպես որ եթե Մոսկվան ձախողի իր այդ դերը, ապա Սիրիայում էլ ավելի կվատթարանա իրավիճակը»։