Thursday, 28 03 2024
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում

2.5 ամիս առաջ հանկարծ բոլորը մեսիա դարձան. Կեղծ և իրական ընդդիմություն. Ինչպե՞ս տարբերակել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

– Պարոն Համբարյան, ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ դաշինքներ են ստեղծվում, քաղաքական դաշտում շատերը ներկայանում են որպես միակ ընդդիմություն, իշխանություններին միակ այլընտրանք, ժողովրդի փրկիչ։ Ինչպե՞ս հասարակությունը զանազանի այս իրավիճակում իրական ընդդիմությանը կեղծ ընդդիմությունից։

Հիմա մոդայիկ է դարձել ընդդիմադիր ներկայանալը, մոդայիկ է իշխանություններին քննադատելը։ Ընդամենը մի քանի ամիս առաջ ոչ ոք իշխանություններին չէր քննադատում, ոչ ոք ծայրահեղ ընդդիմադիր դիրքերից հանդես չէր գալիս, հիմա  բոլորը մեսիա են դարձել։ Մի քանի օր առաջ նախագահի հետ հանդիպում էին, նախարարական պորտֆելներ ունեին, նախագահի խորհրդականներ էին,  նախագահի շրջապատը բացահայտում էր, որ նրանք նախագահական նստավայրի հաճախորդներ են՝ հիմա բոլորն այդ մասին մոռացան ու լուրջ ընդդիմադիրներ են։ Սա արվում է միտումնավոր, որպեսզի հասարակությունն իրականում չհասկանա, թե ով ով է։ Պետք է ընդամենը հիշել այդ գործիչների անցյալը։

– Դաշինքների ստեղծումն ինչպե՞ս եք գնահատում, արդյոք այսկերպ չի՞ ստվերվում ավանդական կուսակցությունների գործունեությունը։

Չեմ կարծում, թե ստվերվում է։ Սա քաղաքականություն է, իսկ քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է։ Նախընտրական դաշինքները նորմալ երևույթ են, կուսակցությունները հասկանում են, որ միանձնյա չեն կարող հաղթահարել նշաձողը և հայտնվել խորհրդարանում, և փորձ են կատարում դաշինքներով հանդես գալ։ Ինչ վերաբերում է ավանդական կուսակցություններին, ապա նրանցից շատերը խնդիր ունեն ներթափանցելու Ազգային ժողով։ Նորմալ եմ վերաբերվում այն հանգամանքին, որ այդ նույն կուսակցությունները վերանայեն մոտեցումը՝ իրենք էլ դաշինքներով հանդես գան։ Այս պահի դրությամբ այդ կուսակցությունները շատ ցածր վարկանիշ ունեն՝ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով, և կարող են խորհրդարանական ընտրությունների արդյունքում  չհայտնվել Ազգային ժողովում։

– ԳԱԼԱ կուսակցությունը որոշեց չմասնակցել առաջիկա ընտրություններին։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը և ինչպե՞ս կբնութագրեք նախընտրական իրավիճակը ողջ Շիրակի մարզում։ Իշխանություններին ռեալ այլընտրանքային ուժ կա՞։

– ԳԱԼԱ կուսակցությունը չէր կարող մասնակցել ընտրություններին, որովհետև մարզը ներկայացնող կուսակցություն է՝ իրենք շատ օբյեկտիվ իրենց հնարավորությունները հաշվի առնելով՝  որոշեցին չմասնակցել ընտրություններին։ Որքանով տեղյակ եմ՝ մինչև հիմա էլ չեն հայտարարել  որ որևէ ուժի սատարելու են։ ԳԱԼԱ-ի ընտրազանգվածը բավականին տարբեր հայացքներ ունեցող ընդդիմադիր ձայներ են, որը և կբաշխվի ընդդիմադիր կուսակցությունների միջև՝ նայած, թե որն ինչ հռետորաբանությամբ հանդես կգա։

Շիրակի մարզը կարելի է երկու մասի  բաժանել՝ Գյումրի քաղաքն առանձին, որտեղ  բավականին ուժեղ է ընդդիմությունը, և մարզի գյուղաբնակ  վայրերը։ Պետք է նշեմ, որ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ Արթիկում ևս Սերժ Սարգսյանը պարտվել էր։ Շիրակի մարզն ամենախնդրահարույց մարզերից մեկն է, միշտ էլ ցույց է տալիս, որ որևիցե քաղաքական ուժ՝ անկախ իր խոստումներից,  պարտություն է կրում։ Այստեղ հիմա բավականին բուռն պայքար է սպասվում նույն հանրապետականների միջև, որովհետև կոնկրետ Գյումրիում հանրապետականների դիրքերն այդքան էլ ուժեղ չեն։

Իմ կարծիքով՝ այս պահի դրությամբ  բավականին բարվոք վիճակում է գտնվում ԲՀԿ թեկնածուներից Վարդևան Գրիգորյանը։ Ես գիտեմ, որ ԲՀԿ ընտրազանգվածը նրան կընտրի, վատ շանսեր չունի ՀՎԿ-ից Հովհաննես Մարգարյանը։ ՀՀԿ-ից երկու-երեքը բավականին լավ շանսեր ունեն։

– Քաղաքապետի որդու հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում։

– Նոր դեմք է քաղաքականության մեջ, բարդ կլինի. ինչքան ուզում է՝ լավ թիմ ունենա, ինչքան ուզում է՝ հասարակությունը նրա հորը ճանաչի, միևնույն է՝ պետք է ինքն էլ այս երկուսուկես ամիսների ընթացքում բավականին մեծ ակտիվություն դրսևորի, որ ցույց տա՝ ինքն ունակ է Շիրակի մարզը ներկայացնել Ազգային ժողովում։

– Հանրապետական կուսակցությունը կարծես այդկերպ նոր մարտավարություն է որդեգրել՝ ավանդական դեմքերի փոխարեն առաջադրելով նրանց եղբայրներին, զավակներին… Մհեր Սեդրակյանը կարող  է իր որդուն առաջադրել, Գագիկ Բեգլարյանը՝ եղբորը:

– Ես դեմ չէի լինի այդ փաստին, եթե այդ մարդիկ խելացի, բանիմաց, կրթված անձինք լինեին: Բայց երբ տեսնում ես, որ տարրական միջակությանն ամեն գնով առաջ են մղում՝ փորձ կատարելով ձևավորել քաղաքական գործիչների դինաստիաներ, ինչպես ԱՄՆ-ում՝ Քենեդիների, Բուշերի։ Բայց դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, իսկ սա Հայաստանի Հանրապետությունն է, և ես շատ դեպքերում չեմ ողջունում այդ քայլերը։ Այդպիսի ռոտացիաների միջոցով փորձ են կատարում պահպանել այն մենաշնորհը, որ ունեն։ Այդ անձանց համար կարևորն այն է, որ ԱԺ պատգամավորն անձեռնմխելի է, և այդ մասսան ԱԺ մտնում է հենց անձեռնմխելիության համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում