Վերսկսված ջրհեղեղի պատճառով Մալայզիայի Տրենգանու նահանգի ավելի քան 25 դպրոց է փակվել, մոտ 4 000 մարդ տարհանվել է: Այս մասին հայտնում է տեղական Star թերթը:
Հունվարի սկզբին հաղորդվում էր Մալայզիայի արևելյան մերձափնյա տարածքում մի քանի հազար մարդու տարհանման մասին: Այն ժամանակ ևս դպրոցներ և ճանապարհներ էին փակվել:
Թերթը, վկայակոչելով նահանգի կրթության դեպարտամենտի ղեկավար Շաֆրուդին Ալի Հուսինի հայտարարությունը, հայտնում է, որ դպրոցների փակվելը վերաբերվել է ավելի քան 5 800 դպրոցականի և 681 ուսուցչի: Փակվել է ընդհանոււր 27 դպրոց նահանգի 5 շրջանում:
Նահանգի քաղաքացիական պաշտպանության ուժերի տվյալներով՝ Բեսութ շրջանում ամենաշատ մարդիկ են տարհանվել՝ 1398 հոգի, Հուլու Տրենգանու շրջանում՝ 1386 մարդ: Սետիու և Կեմաման շրջանում տարհանվել է 1070 և 144 հոգի համապատասխանաբար: