Միացյալ Թագավորության կառավարությունը թաքցրել է Trident II D5 հրթիռի անհաջող արձակման փաստը, որն իրականացվել է անցած տարվա հունիսին բրիտանական սուզանավից՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափամերձ տարածքի մոտ: Այս մասին հայտնում է The Sunday Times թերթը:
Պարբերականի հաղորդմամբ՝ դա եղել է վերջին 4 տարում Միացյալ Թագավորության արտադրած Trident հրթիռի միակ փորձարկումը:
Անհաջողության պատճառը պաշտոնապես չի հաղորդվում, սակայն թերթի աղբյուրը Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերում հայտնել է, որ Vengeance սուզանավից արձակված հրթիռը, որը հագեցած չի եղել միջուկային մարտագլխիկով, հնարավոր է՝ շեղվել է տրված կուրսից և թռել է ԱՄՆ մերձափնյա տարածքի կողմը:
Նշված ժամկետից դատելով՝ դեպքը կառավարությունը թաքցրել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի պաշտոնավարման ժամանակ խորհրդարանում երկրի միջուկային վահանի արդիականացման հարցով սկզբունքային քվեարկությունից առաջ: