Մեր օրերում շատ տարածված է հին կառույցները «կյանքի վերադարձնելը»՝ նոր տարրերով համալրելով: Այսպես, Լոնդոնում կարելի է տեսնել մասնավոր տուն, որտեղ հրաշալիորեն համադրված են XIX դարի հին պատերը և ժամանակակից նյութերով կառույցները: Այս մասին հայտնում է Novate-ը:
Piercy & Company ընկերությունն առաջարկել է հին կառույցի վերակառուցման ժամանակակից մոտեցում:
Տան ճակատային մասը բաղկացած է հին աղյուսե կառույցից և նոր պատերից: Kew House-ի կողքերին կա երկու թև, դրանց միջև՝ ապակեպատ տարածք, որը կազմում է ներքին բակը: Սանդուղքները կապող օղակ են տան մասերի միջև:
Տան տարածքը 371 քմ է: Ներքին հարդարանքը բաց երնագներով է: Սպիտակ պատերը, բնական փայտից հատակը հարմարավետություն են տալիս տան ներքին տիրույթին: