Շաբաթ օրը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Իտալիայի դեսպանատան մոտ և Եգիպտոսի դեսպանատան մերձակա փողոցում ավտոմեքենա է պայթել: Երկու մարդ է զոհվել, հայտնում է Agence France-Presse-ը:
Առայժմ պարզ չէ՝ արդյոք պայթյունը դիվանագիտական առաքելության վրա հարձակում է եղել:
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այրված մեքենայից երկու մարդու մարմին են դուրս բերել: Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը: