Չիլիի իշխանությունները արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել երկրի կենտրոնական շրջաններում, որտեղ վերջին տասնամյակներին ուժեղագույն անտառային հրդեհներ են: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հրդեհները սկսվել են մոտ մեկ շաբաթ առաջ և արագորեն տարածվել են մեծ տարածքում՝ երկրում ամառն արձանագրվող անոմալ շոգի պատճառով:
Ներկայումս հրդեհների ընդհանուր տարածքը կազմում է մոտ 63 000 հա, երկրի մի քանի նահանգներում մոտ 70 հրդեհ է մոլեգնում
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ամենից շատ հրդեհներից տուժել է Լիբերտադոր-Խեներալ-Բեռնարդո-Օ’Խիգինս կենտրոնական մարզը, որտեղ հրդեհներն ընդգրկել են ավելի քան 45 000 հա տարածք: Արտակարգ դրությունը վերաբերում է նաև Մաուլե վարչական մարզին:
Վերջին տվյալներով՝ հրհդեհների հետևանքով մոտ 200 մարդ է տուժել, մոտ 40 տուն է ավերվել:
Չիլիի նախագահ Միշել Բաչելետն օգնություն է խնդրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդից, որն այցով այդ երկրում է, օգնության է դիմել այլ պետությունների ևս: