Գումի մսի վաճառքի տաղավարների մեծ մասը գտնվում էին բարձր ռիսկային գոտում: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության որոշմամբ՝ հունվարի 1-ից հետո մսի վաճառքի այս տաղավարները պետք է վերանորոգվեին՝ հակառակ դեպքում չպետք է գործեին: Տաղավարների մի մասում այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, մի մասն էլ արդեն գործում են:
Մսավաճառների մի մասի խոսքով՝ նորոգման համար վարկ են վերցրել և հնարավոր է, որ վերանորոգման ծախսերից հետո մսի գինը փոքր ինչ բարձրացնեն, իսկ մյուս մասն էլ կարծում է, որ այդ ծախսերի պատճառով իրենք չեն բարձրացնի մսի գինը:
Մանրամասները՝ տեսանյութում: