Tuesday, 23 04 2024
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում

Ֆրանսիայում այս պահին կա նախագահի երկու հայամետ թեկնածու՝ Ֆրանսուա Ֆիյոն և Մանուել Վալս

Ներկա դրությամբ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում կա երկու հայամետ թեկնածու. մեկը «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն է, մյուսը՝ սոցիալիստ, կրկին նախկին վարչապետ Մանուել Վալսը: Մյուս թեկնածուները, այդ թվում՝ աջ ծայրահեղական Մարին Լե Պենը, առայժմ հայտարարություններ չեն արել Հայաստանի կամ հայկական հարցերի մասին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:

Փորձագետի խոսքով՝ ընտրապայքարը Ֆրանսիայում նոր է սկսվել, և դեռ հայտնի չէ, թե ով պիտի լինի, օրինակ, ձախակողմյան ուժերի հիմնական թեկնածուն, և եթե ձախակողմյանները չկարողանան համախմբվել մեկ թեկնածուի շուրջը, շատ հավանական է, որ մրցապայքարն ընթանա Ֆիյոնի ու Լե Պենի միջև: Բացի այդ, Ֆրանսիայի քաղաքական դաշտում ի հայտ է եկել մի նոր ֆենոմեն՝ ի դեմս ձախ ազատական, եվրոպամետ հայացքներով աչքի ընկնող Էմանուել Մակրոնի, որը հավակնում է դառնալ նախագահի թեկնածու:

– Ի՞նչ փուլում է այժմ նախընտրական քարոզարշավը Ֆրանսիայում, ովքե՞ր են նախագահի հիմնական թեկնածուները, և նրանք ի՞նչ դիրքորոշում են հայտնել հայկական հարցերի վերաբերյալ:

– Նախ, սկսենք թեկնածուներից: Աջակողմյան ուժերից երկու կարևոր թեկնածուներ կան՝ Մարին Լե Պենը՝ ծայրահեղ աջակողմյանների կողմից, և Ֆրանսուա Ֆիյոնը՝ պահպանողականների և ազատականների կողմից՝ որպես «Հանրապետականներ» կուսակցության թեկնածու: Չգիտենք՝ աջակողմյան ուժերից արդյոք ուրիշ կարևոր թեկնածուներ պիտի լինե՞ն, թե՞ ոչ: Օրինակ՝ աջ կենտրոնամետ Ֆրանսուա Բայրուն ասում է, թե ժամանակ ունի ճշտելու իր դիրքորոշումը, ուրեմն պիտի սպասենք: Ձախակողմյան կուսակցություններից երկու գլխավոր թեկնածուներ կան. առաջինը Ժան-Լյուկ Մելանշոնն է, ծայրահեղ ձախ, ձախակողմյան պոպուլիզմ է պաշտպանում, երկրորդը՝ կենտրոնամետ ձախ Էմանուել Մակրոնը, որը չի անդամակցում որևէ կուսակցության, բայց իրեն ավելի ազատ է զգում և բավական մեծ հեղինակություն ունի այս պահին: Հիմա սպասում ենք՝ ով պիտի լինի ընկերվարականների թեկնածուն: Ընտրապայքարը շարունակվում է: Մի խոսքով՝ այս պահին աջակողմյաններից երկու կարևոր թեկնածուներ կան, ձախակողմյաններից՝ երեք գլխավոր թեկնածուներ:

– Կարո՞ղ ենք կանխատեսել, որ հիմնական պայքարը նախագահական ընտրություններում, այնուամենայնիվ, ընթանալու է Ֆիյոնի և Լե Պենի միջև:

Այդ տարբերակը կա, բայց կախված է ընկերվարականներից, թե արդյոք ձախակողմյան թեկնածուները կկարողանա՞ն հավաքվել մեկ թեծնածուի շուրջը, թե՞ ոչ: Եթե ձախակողմյան թեկնածուները չկարողանան մեկ անձի շուրջը համախմբվել, շատ հավանական է, որ մրցումը լինի Ֆիյոնի և Լե Պենի միջև: Բայց մի նոր ֆենոմեն կա՝ Մակրոնի թեկնածությունը: Շատ մարդիկ են գնում նրա քարոզարշավի հանդիպումներին, և դա նշանակում է, որ այդ դինամիկան կա, Մակրոնը հույս է ներշնչում հասարակության մեջ: Բայց չգիտենք, թե որքանո՞վ է իրական այդ ֆենոմենը: Ամեն դեպքում նա չափավոր, եվրոպամետ, ազատական հայացքներ ունեցող գործիչ է, տնտեսության ասպարեզում պաշտպանում է կապիտալիզմը, լիբերալիզմը, բայց շեշտը դնում է ընկերային առաջադիմության վրա:

– ԱՄՆ 2016թ. նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում գրեթե ոչ ոք չէր հավատում, և շատ քչերն էին կարծում, թե Թրամփը կհաղթի, խոսքը, համենայնդեպս, ամերիկյան մամուլի և փորձագիտական դաշտի մասին է: Բոլորը համոզված էին, որ Հիլարի Քլինթոնը կդառնա հաջորդ նախագահը, բայց հաղթեց Թրամփը: Մինչ այդ եղել էր Brexit-ը, և փորձագետները մի շարք նմանություններ են տեսնում Brexit-ի և Թրամփի ֆենոմենի միջև՝ նշելով, որ երկու դեպքում էլ քարոզարշավը հիմնված էր ծայրահեղական, ազգայնական, ոչ դեմոկրատական կամ ոչ լիբերալ, պոպուլիստական հռետորաբանության վրա: Ի՞նչ հավանականություն կա, որ Brexit կլինի նաև Ֆրանսիայում, և կհաղթի ազգայնամոլ Լե Պենը:

– Ֆրանսիան Թրամփի հաղթանակի կամ Brexit-ի հետ համեմատելը մի քիչ չափազանցություն է, որովհետև քաղաքական կարգավիճակները և ընտրական համակարգերը տարբեր են: Օրինակ՝ Ֆրանսիայում նախագահի ընտրությունների երկու փուլ կա, Միացյալ Նահանգներում նախագահի ընտրություններն անցկացվում են մեկ փուլով և անուղղակի քվեարկությամբ. քաղաքացին ընտրում է իր թեկնածուին, բայց հետո, ինչպես ԱՄՆ-ում են ասում, մեծ քվեարկողներ կան, և նրանք են, որ որոշում են ընտրությունների ելքը: Եթե քանակով հաշվենք Քլինթոնի և Թրամփի ստացած ձայները, ապա Քլինթոնը մոտ 2,5 միլիոն ավելի ձայն էր ստացել: Ուրեմն իրենց ընտրական համակարգը տարբեր է:

Ֆրանսիայում երկու փուլեր կան, և այդ ընտրական համակարգը շատ չի ծառայում Լե Պենին կամ ծայրահեղ աջակողմյաններին, որովհետև նա կարող է առաջին փուլում մեծ թվով ձայներ ստանալ, ասենք՝ 25 կամ 27 տոկոս, բայց հետո հարց է առաջանում, թե ինչպես կարող է ուրիշ ձայներ հավաքել, և այստեղ է Լե Պենի խնդիրը: Չի կարող: Մի ուրիշ բան էլ ասեմ՝ Մարին Լե Պենի հեղինակությունը բարձրացավ, քանի որ նա սպասում էր, որ աջակողմյանների թեկնածուն կլինի Սարկոզին, իսկ ընկերվարականներինը՝ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը, բայց քանի որ երկու թեկնածուներն էլ լքեցին բեմը, Մարին Լե Պենը չգիտեր՝ ինչպե՞ս պիտի ճշտի իր գործելակերպը և ռազմավարությունը՝ հատկապես Ֆիյոնի և Մակրոնի հետ: Բերեմ օրինակ. Լե Պենը խնդիր ունի Ֆիյոնի հետ, որովհետև Ֆիյոնը կարող է իր շուրջը հավաքել կրոնականների, կաթոլիկների, պահպանողականների ձայները, և դա անշուշտ չի ծառայում Մարին Լե Պենին: Հետո, Մակրոնը նոր սերնդի թեկնածուն է, որը դիրքավորում է իրեն որպես համակարգի դեմ հանդես եկող գործիչ, և դա նշանակում է, որ Լե Պենը չի կարող իրեն ներկայացնել որպես թեկնածու համակարգի դեմ: Նա մոտ 52 տարեկան է, չի կարող նոր սերնդի դեմքը լինել՝ մանավանդ, որ իրենից ավելի երիտասարդ և ավելի հակասիստեմիկ թեկնածու կա: Ուզում եմ ասել, որ Մարին Լե Պենը չի կարող մեղադրել Մակրոնին, թե այս մարդը պատկանում է իսթեբլիշմենթին, իշխանությանը, համակարգին:

– Իսկ ի՞նչ կարող եք ասել մյուս թեկնածուի՝ Ֆրանսուա Ֆիյոնի և հայերի հետ իր կապերի մասին, նա դիրքորոշում հայտնե՞լ է հայկական հարցերի վերաբերյալ:

Հիմա խոսենք հայերի մասին: Մարին Լե Պենը որևէ հայտարարություն չի արել հայերի կամ հայկական հարցերի մասին: Չգիտենք, թե ինչ դիրքորոշում ունի, բայց իր ռազմավարությունից կամ ելույթների ոճից զգացվում է, որ կա՛մ կարող է հակաթուրքական բաներ ասել Թուրքիայի մասին և հակաիսլամական հայտարարություններ՝ մուսուլմանների մասին, որ իբր թե կարող է ծառայել հայերին, բայց դա, կարծում եմ, սուտ է: Մյուս կողմից՝ նա ուզում է, որ փոքրամասնությունները, գաղութները լուծվեն ֆրանսիական հանրապետության մեջ, որպեսզի Ֆրանսիան կարևորություն չտա ազգային գաղութներին: Ուրեմն այդ հակասության մեջ է Լե Պենը:

Ֆրանսուա Ֆիյոնը հայամետ հայտարարություններ արեց հատկապես քառօրյա պատերազմից հետո, և ինքը քանի որ ուզում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, կարող ենք ասել, որ շահեր ունենք այդտեղ, բայց Ֆրանսուա Ֆիյոնի շուրջ կան մարդիկ, որ Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունեն, և այդ առումով չգիտենք, թե նա ինչպես կվարվի: Հետո մի ուրիշ բան էլ կա. Ֆրանսուա Ֆիյոնը բավական հետաքրքրված է Միջին Արևելքի քրիստոնյաների վիճակով և թերևս հայերի ետևում պիտի տեսնի քրիստոնյաների շահերը տարածաշրջանում:

– Նախորդ հարցազրույցում նշել էիք, որ Ֆիյոնի շրջապատում կան ընդգծված հայասեր գործիչներ:

– Այո, կան այդպիսի մարդիկ, օրինակ՝ Գի Տեսյե, Անրի Նովելի, Վալերի Բուայե, բայց մեծ պատասխանատվություն չունեն, և չգիտեմ՝ պիտի ունենա՞ն, թե՞ ոչ: Սա՝ երկրորդ թեկնածուի մասին:

Ձախակողմյան ուժերից Մելանշոնը շատ հակաթուրքական հայտարարություններ է անում, բայց չգիտենք՝ հայամե՞տ է, թե՞ ոչ:

Ընկերվարականների կողմից կարող է հաղթել նախկին վարչապետ Մանուել Վալսը, և ինքն ունի ուղղակի հայամետ հայտարարություններ, իր շուրջը կան մարդիկ, որ հայասեր են: Բայց եթե ընկերվարականների կողմից հաղթի Առնո Մոնտեբուրը, չգիտենք, հստակ բաներ չկան, նա մի քանի թուրքամետ հայտարարություններ արեց, բայց հստակ չէ իր դիրքորոշումը հայերի հանդեպ:

Մնաց Մանուել Մակրոնը, որն իր շուրջն ունի մեծ թվով հայասեր մարդիկ, օրինակ՝ Լիոն քաղաքի քաղաքապետը՝ Ժերար Քոլլոնը, որը շատ հայասեր է: Բայց անձամբ Մակրոնի դիրքորոշումը հայերի հանդեպ հստակ չէ, թեև լսեցի, որ նա հետաքրքրված է, որ հանդիպի հայերին և այլն: Ուրեմն հստակ չէ, որովհետև ընտրապայքարը նոր է սկսվել, և հստակ չէ, թե ինչպես պիտի վարվեն, ինչպես պիտի շարժվեն, խոսեն հայերի, Հայաստանի և Ղարաբաղի վերաբերյալ:

Այս պահի դրությամբ գիտենք, որ Ֆիյոնը և Վալսը ունեն հստակ հայամետ հայտարարություններ, կեցվածքներ, բայց հստակ չէ՝ Մանուել Վալսը թեկնածու պիտի լինի՞, թե՞ ոչ, պիտի հաղթի՞ իր ներքին ընտրությունները, թե՞ ոչ: Իսկ մյուս թեկնածուները չգիտենք՝ ինչպես պիտի վարվեն:

– Հայկական համայնքի ներկայացուցիչները բարձրացնո՞ւմ են հայկական հարցերը նախագահի թեկնածուների առջև, այդ հարցերը քննարկվո՞ւմ են թեկնածուների հետ:

– Այո, Ֆրանսիայի համայնքի ներկայացուցիչները հետաքրքրվում են՝ ի՞նչ կեցվածք ունեն հայերի ու Հայաստանի հանդեպ թե՛ ընկերվարականները, թե՛ Մակրոնը, թե՛ Մելանշոնը և թե՛ Ֆիյոնը: Բայց մի քիչ վաղ է խոսել այդ մասին, որովհետև ընտրապայքարը նոր է սկսվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում