ԱԺ-ում ազգային փոքրամասնության ներկայացուցիչները լինելու են իշխանության հնազանդները
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի «Կարիքների գնահատման առաքելությունը» զեկույցում նշված է, որ այս տարի առաջին անգամ խորհրդարանում ենրկայացված են լինելու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ մասնավորապես ասորիների, քրդերի, եզդիների և ռուսների համայնքներից համապատասխանաբար մեկական ներկայացուցիչ պետք է ներկայացված լինի:
«Առաջին լրատվական»- ի հետ թեմայի շուրջ զրույցում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշեց, որ համարյա բոլոր երկրներում, նույնիսկ կայացած ժողովրդավարական երկրներում մեծ մասամբ ազգային փոքրամասնություններն իրենց խոցելի են զգում և միշտ լինում են իշխանության կողմը:
«Բոլոր ազգային փոքրամասնություններին բոնորոշ է միշտ լինել իշխանության կողմը, չընդդիմանալ նրան: Հայաստանում ազգային փոքրամասնությունները, լինելով ավելի փոքրաքանակ, ավելի խոցելի են ընդդիմադիր կեցվածք ունենալու համար:
Իհարկե պետք է ողջունել, որ ազգային փոքրամասնությունները կարող են ներկայացուցիչ ունենալ խորհրդարանում, բայց երբ որ դու պարտադրում ես, որ որևէ կուսակցություն պետք է ունենա ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, սա խոցելի է դարձնում հատկապես ընդդիմությանը, որովհետև ընդդիմադիր կուսակցությունները ստիպված պետք է ազգային փոքրամասնության այնպիսի ներկայացուցիչ գտնեն, որը կիսում է իրենց գաղափարները, սակայն կածում եմ, դա չի ստացվելու, և փաստորեն ընդդիմադիր կուսակցության մեջ լինելու են ներկայացուցիչներ, որոնք ընդդիմադիր չեն լինելու: Սա խորամանկ քայլ էր իշխանության կողմից, որ միջազգային հանրությանը ցույց տան, թե տեսեք, մենք ազգային փոքրամասնություններին տեղ ենք տալիս խոհրդարանում:
Այն ինչ արվում է, շատ արհեստական է, ձև է, ուրիշ ոչինչ: Սա լինելու է հնազանդ պատգամավորների խումբ»,- նշեց Իշխանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: