Հնդկաստանում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, 54 հոգի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և տուժածներին Հնդկաստանի իշխանությունները մտադիր են փոխհատուցում վճարել:
Երկաթուղին վերահսկող բարձրաստիճան պաշտոնյաները մանրամասն կհետաքննեն վթարը և մոտ ժամանակներս զեկույց կներկայացնեն, հայտնել է երկաթուղային վարչության ներկայացուցիչ Անիլ Սաքսենան:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նշել է, որ տեղի ունեցածը տխուր ողբերգություն է: Նրա խոսքով՝ Հնդկաստանի երկաթուղիների նախարարությունը «շատ ուշադիր» վերահսկում է իրավիճակը և աշխատում է որոնողա-փրկարարական աշխատանքների արագ իրականացման ապահովման ուղղությամբ: