Պապուա Նոր Գվինեա պետության կղզիներից մեկում 8,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մաիսն հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը (USGS):
Վերջին տվյալներով՝ ցնցումներ են արձանագրվել Բուգենվիլ ինքնավար մարզի տարածքում համաշխարհային ժամանակով 04.30-ին (մեր ժամանակով՝ 08.30): Օջախը գտնվել է 153,8 կմ խորության վրա:
«Այս երկրաշարժից ցունամիի վտանգավոր ալիքներ հնարավոր են առաջիկա 3 ժամերի ընթացքում Պապուա Նոր Գվինեայի, Սոլոմոնյան կղզիների, Նաուրուի, Պոնպեիի, Քուսաիեի, Վանուատուի, Տրուկի և Ինդոնեզիայի ափերի երկայնքով»,- նախազգուշացրել են Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնի (PTWC) մասնագետները:
2016 թ. դեկտեմբերի 17-ին Պապուա Նոր Գվինեայում 7,9 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: