ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո Սպիտակ տան պաշտոնական կայքից անհետացել են ԼԳԲՏ համայնքին և կլիմայի փոփոխության խնդրին վերաբերող բաժինները: Այս մասին հայտնում է The Washington Post թերթը:
Նշվում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի համար այդ հարցերն առաջանային էին: Սակայն հիմա ԼԳԲՏ-ին վերաբերող բաժնի փոխարեն կարելի է տեսնել երկրի նոր ղեկավարի էներգետիկ ծրագիրը:
Կայքից ջնջել են նաև ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող աշխատողների իրավունքների պաշտպանության մասին աշխատանքի նախարարության զեկույցը:
Նշենք, որ իր նախընտրական արշավի ընթացքում Թրամփը բացահայտորեն դեմ է հանդես եկել միասեռ ամուսնություններին: