ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին լրիվ աշխատանքային օրն աղոթքով է սկսել, հայտնում է Associated Press-ը:
Արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնի մայր տաճարում: Թրամփի հետ աղոթելու են գնացել նրա կինը՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը, փոխնախագահ Մայքլ Փենսը և նրա կինը՝ Քարեն Փենսը:
Հաղորդվում է, որ միջկրոնական ժամերգությունը կարևոր ավանդույթ է նոր նախագահի կողմից լիազորություները ստանձնելիս:
Ժամերգությունից հետո Թրամփն ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում կհանդիպի ազգային հետախուզության ղեկավարների հետ: