Thursday, 25 04 2024
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Բռնապետության հենասյուները խարխլվել են. այս ընտրությունները պետք է վիժեցնել

«Ապրիլի երկուսը որպես Խորհրդարանական ընտրությունների օր ընտրելը պատահականություն չէ»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց դերասանուհի ռեժիսոր Թամար Հովհաննիսյանը: -Ապրիլի երկուսը նախ՝ սահմանադրորեն սխալ ընտրված օր է, մոտ 20 օր խախտել են, առաջ են բերել ընտրությունների օրը, նշանակում է, որ նրանք զգուշացել են, ավելի սուր ասած՝ վախեցել են, որովհետև ապրիլի երկուսին և՛ հանրությունը, և՛ զոհերի հարազատները, և՛ ամբողջ հայ ժողովուրդը չի կարող չնշել ապրիլյան պատերազմի զոհերի և նաև տարածքային կորուստների տալեիցը:

Եվ զգուշանալով հենց այդ հանգամանքից, որ դա կարող է ժողովրդին ոտքի հանել, ընդվզում առաջացնել, ընտրությունների օրը նշանակել են աապրիլի 2-ին՝ կարծես թե միևնույն ժամանակ օգտվելով օրվա խորհրդանշական բնույթից, որ կարողանան «սղացնել» այդ ընտրությունները՝ ամրապնդելով բռնատիրության երկարակեցությունը: Նման հարցերում չեմ կարող պատահականություն տեսնել, դիտավորություն կա»:

«Պետք է վիժեցնել ընտրությունները. «Քանի որ բռնատիրության մեջ կուսակցություններ լինել չեն կարող, առավել ևս չեն կարող լինել ընդդիմադիր կուսակցություններ, բռնատիրության մեջ ընտրություններով իշխանափոխություն չի լինում»,- ընդգծեց Թ. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ընտրությունները ժողովրդավարական երկրի ինստիտուտ են, մեզ մոտ բռնատիրություն է, և ընտրությունները չեն կարող էական ոչին փոխել:

Դերասանուհու խոսքով՝ բռնատիրական երկրի հենասյուները խարխլվել են. «Մեկն ապրիլյան պատերազմի ժամանակ խարխլվեց, որովհետև սուտն իր ամբողջ զորությամբ ի դերև ելավ, և մյուսը՝ հուլիսյան դեպքերի ժամանակ: Բռնատիրական այս համակարգը երկար գոյատևել չի կարող, նրանք իրար մեջ են սկսում իրար ուտել ոչնչացնել և կրախի առաջ են կանգնելու»:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի «փակված էջը բացելուն» Օհանյան-Օսկանյան դաշինքին և ներքաղաքական զարգացումներին, և հարցին, թե արդյոք ընդդիմության կողմից կլինի իրական պայքար, Թ. Հովհաննիսյանը նշեց, որ նրանք ընդդիմադիր չեն. «Նույնիսկ կուսակցություն չեն, թայֆաներ են, որոնք խիստ պատեհապաշտ են: Եթե նրանք իրենց ունեցածը չեն կիսում, բամփում են, հետո լայն ժպիտով պարգևատրում… Գիտեք, բռնատիրոջ խոսքով ասած՝ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բայց լիակատար կրկեսի վերածված քաղաքական դաշտ ունենք՝ կրկեսի խաղեր են, և դերակատարները կրկեսում ելույթ ունեցող տարբեր գազաններն են՝ վարժեցված, վայրի, ընտանի և այլն:

Դերասանուհու դիտարկմամբ՝ այս ամենից դուրս գալու ճանապարհը ապստամբությունն է, նա ընդգծեց, որ համամիտ է «Սասնա ծռերի» հետ. «Պետք է տեղի ունենա ապստամբություն՝ առանց արյունահեղության, և պետք է վերնախավին պարտադրվի հեռանալ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում