Երկրագնդի կլիմայի մասին խոսելիս նշվում է, որ գլոբալ տաքացում է գնում: Բայց միաժամանակ նաև որոշ վայրերում գնում է սառեցման պրոցես, և այս պրոցեսների ռիթմը, դինամիկան փոխվում է, կան սղոցաձև բարձրացումներ և իջեցումներ, այսինքն՝ կլիման գլոբալ առումով տաքանում է, բայց կան կարճ ժամանակահատվածներով սառեցումներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ճարտարապետ Մհեր Չերքիզյանը: -Նույնն է նաև Հայաստանի պայմաններում:
Օրինակ՝ նախագծելիս մենք հաշվի ենք առնում բնակլիմայական խիստ պայմանները՝ շոգ ամառը և բավականին սառը ձմեռը: Շրջաններ ունենք, որտեղ նախագծային ձմեռային ջերմաստիճանը -28 աստիճան է հաշվարկվում, Երևանում -20-ը»:
Ճարտարապետի խոսքով՝ Երևանը կառուցված է փոսորակի մեջ: «Երբ ինքնաթիռով մոտենում եք քաղաքին, երևում է, որ զոնտիկի նման մառախուղը կախված է քաղաքի վրա: Օդային քամիների ակտիվ գոտում չէ քաղաքի կենտրոնական մասը: Սակայն բարձրահարկ կառույցները դեր չեն խաղում: Երևանի խիտ կառուցապատումը ևս նորմայի սահմաններում է: Կառույցները չեն խանգարում քաղաքի օդափոխությանը»,- հավաստիացրեց Մհեր Չերքեզյանը՝ հավելելով, որ այնուամենայնիվ, երբ առաջնային դարձավ բիզնեսը, և շահը սկսեց գերիշխող դառնալ, շատ նորմեր խախտվեցին:
Մանրամասները՝ տեսանյութում: