Փետրվարի 16-ին տեղի կունենա արվեստի իրերի «Էրոտիկա. կիրք և ցանկություն» անվանումով աճուրդը: Միջոցառումը կազմակերպում է Sotheby’s-ի լոնդոնյան բաժանմունքը:
Աճուրդում կվաճառվեն XIX-XXI դդ. քանդակներ, նկարներ, լուսանկարներ և նույնիսկ կահույք, այդ թվում՝ Պաբլո Պիկասոյի աշխատանքների շարք, Հելմուտ Նյուտոնի լուսանկարները 1992 թ. Domestic Nude III: Inthe Laundry Room at the Château Marmont Hollywood ցիկլից: Բայց աճուրդի ապագա մասնակիցներին ամենից շատ հետաքրքրում է բրիտանացի ժամանակակից նկարիչ Մարկ Քուինի լավ հայտնի ոսկե քանդակը, որը պատկերում է Քեյթ Մոսին՝ յոգայի բարդ դիրքում:
Քանդակը կոչվում է Maquette of Siren: Ըստ մասնագետների՝ այն կարող է աճուրդում վաճառվել առնվազն 85 000 դոլարով: