ԱՄՆ Միսիսիսպի նահանգի Հաթիսբերգ քաղաքում ուժեղ տոռնադոյի հետևանքով 4 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով քաղաքային իշխանությունների թվիթերյան էջը:
Տոռնադոն նաև շատ տներ է քանդել: Հաղորդվում է, որ հրշեջները և փրկարարները շարունակում են որոնողական գործողությունը:
Քաղաքապետ Ջոնի Դյուփրին արտակարգ դրություն է հայտարարել Հաթիսբերգում:
Ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է նահանգի այդ շրջանում առատ տեղումների հետևանքով հնարավոր ջրհեղեղի մասին: