20-ամյա լուսանկարիչ Յիք Քիթ Լիի աշխատանքներից բառացիորեն կարող է գլխապտույտ առաջանալ, գրում է supercoolpics.com-ը: Աշխարհի որ կետում էլ լինի՝ նա աշխատում է հավերժացնել արկածների պահերը և զգացողությունների հոսքը՝ նախքան դրանք ընդմիշտ կանհետանան:
Լուսանկարիչն ապրում է Սինգապուրում, ներկայումս բանակում է ծառայում: Լուսանկարել սովորել է դեռևս 16 տարեկանում:
Լին տարեկան 3-4 անգամ ճամփորդում է: Նրան ամենաշատը դուր են գալիս Բանգկոկը և Հոնկոնգը, քանի որ դրանք հազվագյուտ վայրեր են, որտեղ ժամանակակից աշխարհն ու ավանդույթները կողք կողքի են ապրում: