Բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի ձերբակալության ակնհայտ քաղաքական երևույթ է, այլ ոչ թե իրավական: Հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել փաստաբան Արա Ղազարյանը:
«Լապշինը քրեական հետապնդման է ենթարկվում ոչ այն պատճառով, որ հանցագործ է, այլ որ հայերի նկ ատմամբ բարյացկամ կարծիք է հայտնել, հետևաբար քրեական հետապնդման նպատակը ոչ թե հանցավորության դեմ պայքարն է, այլ քաղաքական նկատառումը, ինչը նշանակում է, որ այդ քրեական հետապնդումն իրավաչափ չէ»,- նշեց Ղազարյանը:
Փաստաբանի խոսքով`Ադրբեջանն ակտիվ կիրառում է Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածը, որը շատ նման է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածին, որի վերաբերյալ կան տասնյակ դատական ակտեր և այն քննադատվում է ողջ միջազգային հանրության կողմից: