Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«ՀՀԿ-ն Շիրակի մարզում տոկոսներ չի խփի»․ ինչո՞ւ ԳԱԼԱ-ն հրաժարվեց ընտրություններին մասնակցել

ԳԱԼԱ  կուսակցությունը չի մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց կուսակցության վարչության անդամ Քրիստինա Մկրտչյանը։

«Հիմնական պատճառն այն է, որ մեր կուսակցության վարչության անդամների մեծ մասը  ընտրություններին չմասնակցելու կողմնակից է եղել։ Ի սկզբանե «Ոչ»-ի կողմնակիցների թիվն ավելի գերակշռող է եղել, քան «Այո»-ի կողմնակիցները և հենց մեկը անձամբ ես՝ դեմ եմ եղել մասնակցությանը։  Մի քանի օր շարունակ քննարկումներ են եղել և վարչությունը խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու վերջնական որոշում է կայացրել։ Ընդհանուր առմամբ՝ մենք նպատակահարմար չենք գտնում քաղաքական այս  գործընթացներում մեր ներգրավվածությունն ունենալ»,-շեշտեց  Քրիստինա Մկրտչյանը։

Վերջինս, սակայն, հավելեց, որ անկախ այս հանգամանքից ԳԱԼԱ կուսակցությունը շարունակելու է իր ակտիվ գործունեությունը քաղաքական-հասարակական կյանքում։ Նրա խոսքերով՝ ունեն մի շարք ծրագրեր, որոնք փորձելու են իրականացնել. «Մենք նաև ՏԻՄ ընտրություններից առաջ էինք ծրագիր ներկայացրել, հիմա կփորձենք աշխատել նաև այս ուղղությամբ, այսինքն, այնուամենայնիվ, չենք դադարեցնելու մեր հասարակական-քաղաքական գործունեությունը և դա նաև առաջիկայում բոլորը կտեսնեն»։

Ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված նման որոշումը, այսինքն կարծո՞ւմ եք, որ ստեղծված իրավիճակն այդքան անհույս է և որևէ բան փոխելու շանսեր չկա՞ն,-հետաքրքրվեցինք կուսակցության ներկայացուցչից։

«Ես  միշտ ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ, որ Շիրակի մարզում ամենաշատը շանսեր չունի ՀՀԿ-ն և այս անգամ ավելի քան շանսեր չունի այստեղ տոկոսներ խփելու, որովհետև բացի այն, որ Շիրակի մարզում ՀՀԿ-ի կողմից որևէ ծրագրեր չեն իրականացվել, հակառակը՝ վիճակն օրհասական է, վիճակը ծայրահեղ վատ է, այստեղ քաղաքացիները շարունակում են ապրել աղքատ և հայտնություն չի լինի, եթե ասեմ, որ Շիրակի մարզը շարունակում է մնալ  ամենաաղքատ մարզը»,- հարցին ի պատասխան նշեց Քրիստինա Մկրտչյանը՝ միևնույն ժամանակ հավելելով նաև․ «Հանրապետական կուսակցությունը, Սերժ Սարգսյանը հույս ունի այստեղ տոկոսներ  խփել  հիմնականում իր ռեյտինգային թեկնածուների շնորհիվ, սակայն  այս անգամ սա էլ չի հաջողելու, որովհետև ՀՀԿ-ի ներկայացուցիչներն այստեղ իրար դեմ են աշխատելու։ Իրենց միակ և անփոխարինելի հույսը մնում է փողը, որ նախորդ անգամները  հինգ հազար կամ տասը հազար դրամներ են բաժանել, բայց այս անգամ չգիտեմ, գուցե մի քիչ բարձրացնեն գինը և փորձեն փողով ձայներ գնել։

Իհարկե, վարչական ռեսուրսի գործադրում ևս կլինի այստեղ։ Այս ընտրություններն ուղղակի  միայն մի փոքր տարբեր են լինելու, քանի որ վարչական ռեսուրսներն էլ են բաժանվելու իրար մեջ, այսինքն մարդիկ կան ովքեր պետք է քաղաքապատկան վարչական ռեսուրսը տնօրինեն կամ  մարդիկ կան, ովքեր պետք է մարզային ռեսուրսները տնօրինեն, այսինքն վարչական ռեսուրսի բաժանման հետ կապված էլ խնդիրեն կան ու շատ բարդ է լինելու  ՀՀԿ-ի համար, ինչքան էլ որ փորձեն ընտրել ռեյտինգային դեմքեր»։

Նշենք, որ ԳԱԼԱ կուսակցության ներկայացուցիչների հետ ավելի վաղ հանդիպել էր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը՝ առաջարկելով միասին մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Այս համատեքստում Քրիտինա Մկրտչյանը նշեց, որ  առաջարկներ ստացել են ոչ միայն Արամ Սարգսյանից, այլև ընդդիմադիր դաշտում գործող տարբեր կուսակցություններից։

«Սակայն կրկնում եմ, որ  առայժմ գտնում ենք, որ քաղաքական այս զարգացումներում մենք չպետք է ունենանք ներգրավվածություն»,-ասաց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում