Tuesday, 23 04 2024
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00

Թարմ արյան սպասումով

Իշխանությունների վերաբերյալ հասարակական կարծիքը Հայաստանում վաղուց է ձևավորված, ընդ որում` բավական ամրացած և անբեկանելի, և ամենակարևորը՝ միանգամայն օբյեկտիվ ու ադեկվատ: Իսկ ահա ընդդիմության հանդեպ վերաբերմունքը շատ ավելի շերտավորված է: Ընդդիմության նկատմամբ վերաբերմունքը մեզանում երբեք միանշանակ չի եղել: Ընդդիմությունը եղել է մնում է շերտավորված: Այստեղ իշխանության պես չէ, երբ ուղղակի ի սկզբանե պարզ է, որ միանգամայն անկեղծ տարրերը ուղղակիորեն հինգ րոպե անգամ չեն մնա այս համակարգում: Ընդդիմության համակարգում անկեղծ տարրերը շատ են, շատ են ազնիվ, հասարակության հետ բաց աշխատանքի կողմնակիցներն ու այդպիսի վարք դրսևորողները: Իսկ այդ հանգամանքը հասարակության մեջ նպաստում է ընդհանուր ընդդիմության հանդեպ որոշակիորեն իռացիոնալ մոտեցումների ձևավորմանը, չնայած այն հանգամանքին, որ առանցքային, հանգուցային պահերին ընդդիմություն համակարգը միշտ էլ առաջնորդվել է իշխանություն համակարգի տարբեր սեգմենտների հետ հասարակության հաշվին կնքված գործարքներով:

Առնվազն վերջին մի քանի տարիներին հենց միայն այդ գործարքներն են բնորոշել Հայաստանի քաղաքական համակարգի ամբողջականությունը՝ կրկնում ենք, առանձին բացառություններով հանդերձ: Այդ բացառությունները որոշումների կայացման վրա ունեցել են գրեթե զրոյական ազդեցություն: Սակայն այս ամենով հանդերձ, ամբողջական համակարգի հանդեպ վերաբերմունքի հստակեցման և, այսպես ասած, լիարժեք ադեկվատացման համար պահանջվում են համարժեք գործողություններ:

Մյուս կողմից, այս համակարգը պարզապես ունակ չէ ավելիին ոչ միայն սուբյեկտիվ, այլ նաև մի շարք օբյեկտիվ հանգամանքներից ելնելով: Այս համակարգն իր ակունքներով, տեսակով և մտածողությամբ է այդպիսին և ավելիին ընդունակ չէ: Այդ իսկ պատճառով էլ համակարգը ոչ միայն իր իշխանական մասի դեմ է կռիվ տալիս, այլ նաև հասարակության մեջ տեղի ունեցող նորի ցանկացած որոնումների դեմ, որովհետև այդ նորը ոչ միայն իշխանություններին է սպառնում, այլև ամբողջական քաղաքական համակարգին, այն կազմող տեսակին և մտածողությանը:

Համենայն դեպս, թարմանալու, նոր արյունով ներարկվելու բոլոր հնարավորությունները ընդդիմության համակարգը բաց է թողել` առաջնորդվելով բացառապես կլանելու տրամաբանությամբ և ինքն էլ դառնալով իշխանության նույն տրամաբանության զոհը: Թեև, իհարկե, զոհ դառնալու հանգամանքը օրեցօր կասկածելի է դառնում, որովհետև եթե այս ամենում զոհ կա, ապա դա հասարակությունն ու պետությունն են:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում