Պայթյուն է տեղի ունեցել սիրիացի փախստականների Ար-Ռակբան ճամբարում, որը գտնվում է Սիրիայի և Հորդանանի սահմանին։ Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ Սիրիայի հարավում՝ սահմանի մոտ գտնվող ճամբարում,ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնյակի։
Այդ տեղեկկության պաշտոնական հաստատում դեռևս չկա։