«Այնպիսի օրհասական վիճակ է, որ վերլուծությունները կարծես ավելորդ են: Թևավոր խոսք է դարձել այս միտքը. «Երջանիկ է այն հայ ընտանիքը, որը գրավ չունի դրած բանկում»: Սա մեր չար իրականությունն է»,- այսօր «Ելք» դաշինքի առաջին համաժողովին իր ելույթում ասաց դաշինքի անդամ, փաստաբան Հովիկ Արսենյանը:
«Ուրախ եմ, որ անցել եմ երկար ճանապարհ ընդդիմադիր դաշտում այն առումով, որ մասնակիցն եմ եղել այս դարում տեղի ունեցած համապետական բոլոր ընտրություններին:
Իշխանությունը զավթած քաղաքական ուժերը չափազանց հետաքրքիր խոստումներ են տվել, թե առաջ են տանելու Հայաստանը, ավելի լավ ենք ապրելու, սակայն դժբախտաբար այսօր նրանք խոստովանում են, որ մեր տնտեսությունը ծանր վիճակի մեջ է: Եվ այդքանից հետո նրանք իրենց անձնական շահերին հետամուտ լինելով հարվածի տակ են դնում մեր պետականությունը, մեր ազգին»,- նշեց Հովիկ Արսենյանը:
Մանրմասները՝ տեսանյութում: