Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը բրիտանական BBC-ի հետ հարցազրույցում։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպման կազմակերպումը կտևի ամիսներ, այլ ոչ թե շաբաթներ՝ հավելել է Պեսկովը։
«Դա չի լինի առաջիկա շաբաթներին, եկեք հուսանք, որ այդ հանդիպումը կկայանա առաջիկա ամիսներին»,-ասել է նա։
Պեսկովը նշել է, որ ռուսական կողմում նման հանդիպման պատրաստակամություն կա։
Պետության ղեկավարի մամլո քարտուղարը նշել , որ ներկա պահին հստակություն չկա հնարավոր հանդիպման անցկացման վայրի և ժամանակի մասին։ Նա, սակայն, չի բացառել, որ այդ թեման կարող է բարձրացվել երկու առաջնորդների միջև հեռախոսազրույցի ժամանակ, որը պետք է կայանա Թրամփի՝ երեկ տեղի ունեցած երդմնակալությունից հետո։