Պակիստանի հյուսիսարևմտյան Կուրամ շրջանում գտնվող բանջարեղենի շուկայում որոտացած պայթյունի զոհն է դարձել 21 մարդ, մոտ 40 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իշխանությունների ներկայացուցչին։
Պայթյունը որոտացել է Փարաչինար քաղաքում։ Զոհվել է տեղի ցեղերի 21 ներկայացուցիչ։
Պակիստանի բանակն ավելի վաղ հայտնել էր, որ շուկայում ինքնաշեն ռումբ է պայթել։ Տեղի իշխանությունների այլ աղբյուր հայտնում է, որ ահաբեկչությունը կարող էր իրականացնել մահապարտ ահաբեկիչը։
Շրջանում ակտիվ է «Թալիբան» խմբավորումը, սակայն դեռևս ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։