Friday, 29 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին

Անցել է 139 տարի, սակայն հայկական շերեփը դեռ երկաթից չէ. Հայկ Կոնջորյան

«1878 թվականին, երբ հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը ձեռնունայն վերադարձավ Բեռլինի կոնգրեսից, ահա այսպես էր նա իր տպավորությունները ներկայացնում: Նա ասում էր՝ Բեռլինում բոլոր հպատակ ազգերի համար մատուցվում էր հոգաճաշ հարիսա: Դուք ինձ ուղարկել էինք, որպեսզի ես գնամ և բերեմ մեր բաժինը: Բոլորը եկան և իրենց երկաթե շերեփներով վերցրին, տարան սեփական բաժինը: Երբ որ ես փորձեցի վերցնել մեր բաժինը, իմ շերեփը թղթից էր և լխճվեց, մնաց հարիսայի մեջ: Ես վերադարձա ձեռնունայն: Այդ բառերից հետո անցել է 139 տարի, սակայն հայկական շերեփը ցավոք դեռ երկաթից չէ»,- «Ելք» դաշինքի այսօրվա համաժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Հայկ Կոնջորյանը:

«Երկաթե շերեփը միայն հզոր բանակը չէ, հզոր տնտեսությունը չէ և միայն հզոր կառավարման համակարգը չէ: Ուրեմն, ո՞րն է այն երկաթե շերեփը, որը մինչև հիմա չենք ստեղծել: Հայաստանի անկախացումից հետո մեր երկիրն անվերադարձ լքել է ավելի քան մեկ միլիոն երկու հարյուր հազար մարդ: Դա հավասար է երկու հազար նման դահլիճի: Նրանք հեռացել են, որովհետև բոյկոտել են այն պետական կարգը, որը հաստատված է Հայաստանում: Նրանց հեռացրել են աղքատությունը, անհավասարությունն ու անարդարությունը, զոռբայությունն ու իշխանության տգիտությունը: Այնտեղ, ուր մարդկային ստեղծագործ ջանքը բախվում է տգիտության անանցանելի պատին, պետությունը կորցնում է սեփական գրավչությունն իր քաղաքացիների աչքում: Այդ մարդիկ հեռացել են ոչ թե իրենց հայրենիքից, այլ պետությունից, որովհետև հայրենիքն առանց ուժեղ պետության նման է թղթե շերեփի: Ուրեմն երկաթե շերեփը ուժեղ պետությունն է»,- նշեց Կոնջորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում