Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Հանրապետական խաղամոլագարները

ՀՀԿ-ականները վստահ են, որ ընդդիմադիրներին չի հաջողվի ոչ միասին, ոչ առանձին առաջիկա ընտրություններում հաղթանակ տանել ՀՀԿ-ի նկատմամբ։ «Մեր պրոյեկտը միայն ՀՀԿ-ն է»,-ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում նախօրեին ասել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան լրագրողներից մեկի դիտարկման, որ ՀՀԿ-ի «պրոյեկտ» համարվող ԲՀԿ-ի նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձը համաձայնեցված էր ՀՀԿ-ի հետ: Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական հայտին, բանախոսն ասաց. «Ես դեռեւս նրա քաղաքական հայեցակարգը չեմ տեսել: Միայն փառահեղ ու հերոսական անցյալը կամ լավ գործունեությունը քիչ է, որ կարողանամ քաղաքական թիմերի, քաղաքական ծրագրերի վերաբերյալ գնահատականներ հնչեցնեմ: Երբ կլինի, կգնահատեմ»,-ասել է նա։

Այս ընթացքում քանդվում և մարում է պետությունը, մարում է ժողովրդագրական պատկերն այս պետությունում, սակայն ՀՀԿ-ին սա չի հետաքրքրում: ՀՀԿ-ի համար դա վտանգ չէ: Ի՞նչ է եղել որ. թող պետությունն էլ քանդվի, ժողովրդագրական պատկերն էլ մարի: Ե՛վ բողոքողները քիչ կլինեն, և՛ քիչ կլինի նաև ամեն հարկի-անհարկի պատասխանատվությունը զանազան հարցերի համար, որոնք պայմանավորված են լինելու պետությամն գոյությամբ:

Կլինի գաղութ, և հարկ կլինի միայն պատասխանատվություն կրել գաղութում մետրոպոլիայի իշխանությունը հսկելու համար: Որևէ լուրջ քաղաքական պատասխանատվություն, կարևոր որոշումների անհրաժեշտություն չի լինի: Ո՞ւմ են դրանք պետք, գլխացավանքից բացի, ոչ մի բան չեն տալիս, պարբերաբար նյարդային լարում են առաջացնում, մեկ էլ կարող է Սերժ Սարգսյանը մտահոգ դեմքով գալ ու ինչ-որ տհաճ կամ լարված բան ասել, լարել բոլորին, սթրեսի ենթարկել: Իսկ այդ ամենն առողջությանը վնաս է, դրա համար էլ գաղութից լավ բան չկա՝ պետք է միայն նայել, որ հանկարծ կայսրության կենտրոնին բան ասող չլինի:

Պետությունն ու դեմոգրաֆիան թող քանդվեն ու մարեն, հոգ չէ: Հոգ է եռյակը, քառյակը կամ վեցյակը, նայած թե ում համար ինչպես: Հոգ է, որովհետև այստեղ իսկապես իշխանության կռիվ է, քանդվող պետության ռեսուրսների համար կռիվ է, նաև կռիվ է մետրոպոլիայի ռեսուրսների համար, որոնք պետք է տրվեն արդյունավետ «տեղապահին», որը ամենալավը կհսկի մետրոպոլիայի շահերը: Այնպես որ, այստեղ քանդվելը կամ մարելը գտնվում է ՀՀԿ-ի ուշադրության կենտրոնում, հուզում է ՀՀԿ-ականներին, հետաքրքրում է նրանց: Այստեղ մի բան է, որը նրանց կյանքի որակի, անվտանգության և այլնի հետ կապ ունի, կապ ունի նրանց հետ:

Այն, ինչ կոչվում է Հայաստանի Հանրապետություն, պետություն, պետականություն, դա ՀՀԿ-ի, ՀՀԿ-ականների, նրանց կուսակցական առաջնորդների հետ ոչ մի կապ չունի: Կապ ունի այնքանով, որ միջոց է հարստանալու համար, այսինքն՝ մի գանձերի «կղզի», որը շարունակաբար դատարկում են: Եվ կան ուժեր, որոնք հավակնում են իրենք լինել առաջին դատարկողը, իրենք բաշխեն դատարկածը, իրենք լինեն բաշխման չափերը գլխավոր որոշող ուժը: Իսկ սա ՀՀԿ-ի համար իսկապես ռիսկ է, անգամ կյանքի ու մահվան հարց: Այլապես ՀՀԿ-ին, ՀՀԿ-ականներին, նրանց առաջնորդներին, խմբակցությունների ղեկավարներին, քարտուղարներին թե քարտուղարուհիներին չպետք է հետաքրքրեին քառյակի կամ եռյակի կամ հնգյակ-վեցյակի հանրահավաքները: Նրանց պետք է հետաքրքրեր պետության, հասարակությանը վիճակը, պետք է հետաքրքրեին այն խնդիրները, որոնք մարդկանց բերում են հանրահավաքի, որոնք հանում են մարդկանց բողոքի կամ ստիպում են արտագաղթել, որոնք չքավորության են մատնել Հայաստանի բնակչությանը, որոնք պետությունն են կանգնեցրել սնանկության եզրին: Մինչդեռ Հանրապետական կուսակցության թե՛ կուսակցական առաջնորդներին և թե՛ միջին ու ստորին շարքերին անհրաժեշտ է, որ ողջ ուշադրությունը կենտրոնանան հենց իրենց և այսպես ասած՝ ոչիշխանական ուժերի հարաբերությունների վրա, որ հասարակությունը խաղադրույքային ազարտով տարվի և տեսնի, թե վերջում ով է շահելու և ինչքան՝ մոռանալով, որ ինքը կորցնում է:

ՀՀԿ-ի իշխանությունը ոչ միայն հասարակությանը խաղամոլ է դարձնում բառի բուն իմաստով՝ ըստ էության մեծ թափ տալով խաղատներին, վիճակախաղերին և բուքմեյքերական գրասենյակներին, այլ նաև հասարակությանը խաղամոլ է դարձնում նաև հասարակական-քաղաքական կյանքի իմաստով՝ նրանց գցելով ազարտի մեջ և ստիպելով այդ կյանքին նայել հենց նույն խաղադրույքային պրիզմայով՝ ով ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում