Friday, 19 04 2024
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը

Պուտինը փորձում է «պոկել» Մոլդովան ԵՄ-ից. ի՞նչ կապ կա Հայաստանի ու Ղարաբաղի հետ

Նախորդ տարվա նոյեմբերին՝ ԱՄՆ նախագահի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից ընդամենը մի քանի օր անց, Մոլդովայի նախագահ ընտրված Իգոր Դոդոնը, որը հայտնի է իր ռուսամետ հայացքներով, սկսել է քայլեր ձեռնարկել երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումը արմատապես փոխելու ուղղությամբ:

Իր առաջին պաշտոնական այցը նա կատարել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հայտարարելով, թե հույս ունի, որ Մոլդովայի հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր կլինի չեղարկել Եվրամիության հետ ստորագրված Ասոցացման համաձայնագիրը: Նա նաև նշել է, թե իր երկրիրը ծրագրում է համագործակցել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ և ստանալ դիտորդի կարգավիճակ այդ կազմակերպությունում: Թեև Մոլդովան, իհարկե, խորհրդարանական պետություն է, և առանց խորհրդարանական մեծամասնության հաստատման՝ նշված փոփոխությունները հնարավոր չի լինի իրականացնել, այնուամենայնիվ այս իրադարձությունը, առնվազն, ենթակա է որոշ քննարկման և վերլուծության՝ կապված ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում եվրոպական ինտեգրման, Թրամփի ընտրությունից հետո Ռուսաստան-Միացյալ Նահանգներ կամ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների հնարավոր փոփոխության և տարածաշրջանում ռուսական ազդեցության ամրապնդման հետ: Իսկ նմանատիպ հեռանկարը ուղղակիորեն և անուղղակիորեն կապված է Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության հետ: Հիշենք, որ Հայաստանը Արևելյան գործընկերության անդամ պետություն է, հռչակել է եվրոպական ինտեգրման քաղաքականություն, բայց մյուս կողմից՝ անդամակցում է ԵՏՄ-ին, և նաև չմոռանանք, որ ոչ անցյալում Երևանը բացահայտորեն կանգնած էր ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու կամ եվրասիական ինտեգրման գործընթացին միանալու բարդ երկընտրանքի առջև: Իրավիճակը հանգուցալուծվեց 2013 թ. սեպտեմբերի 3-ին՝ Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությամբ՝ Մաքսային միությանը անդամակցելու և եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին մասնակից դառնալու Երևանի որոշման մասին:

Զուգահեռներ Ղարաբաղի հետ

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հարցին նայում է մեկ այլ տեսանկյունից՝ տարածաշրջանային կոնֆլիկտների, մասնավորապես Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների կարգավորման շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում:

Դիվանագետը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հունվարի սկզբին Մոլդովայի նորընտիր նախագահ Դոդոնը հանդիպել է չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական հանրապետության նախագահ Վադիմ Կրասնոսելսկու հետ՝ բանակցելու 1992 թ. Քիշնևի ու Տիրասպոլի միջև սկսված հակամարտության կարգավորման շուրջ: Ըստ նրա՝ ընտրություններում ռուսամետ նախագահի հաղթանակից հետո հակամարտությունը ռուսական շահերի համատեքստում կարգավորելու հեռանկար է բացվել, ու եթե Մոլդովան ու Մերձդնեստրը երկկողմ բանակցային գործընթաց սկսեն, ապա հիմնախնդիրը կապամիջազգայնացվի և լիովին կչեզոքացվի Միացյալ Նահանգների, ԵՄ-ի և Ուկրաինայի հնարավոր ազդեցությունը գործընթացի վրա:

Նշելով, որ հանդիպման փաստը Հայաստանում որևէ արձագանք չի ստացել՝ Մելիքյանը ավելացնելում է. «Պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի՝ առ այսօր որդեգրած քաղաքական պահվածքն այնպիսին է եղել, որ Իլհամ Ալիևի կողմից Արցախի ղեկավարի հետ, օրինակ, թեկուզ Շուշիում, ուղիղ բանակցություն նախաձեռնելու տարբերակը, գրեթե, լիովին բացառված կարող ենք համարել:»

Մերձդնեստրյան ու արցախյան հիմնախնդրիների զուգահեռներին անդրադարձել է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ Դոդոնի հայտարարությունները համեմատելով Ադրբեջանի արտգործնախարար Է. Մամեդյարովի՝ Սերգեյ Լավրովին տված պատասխանի հետ: Համեմատության միտքն այն է, որ Դոդոնը փաստացի զոհում է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը՝ հանուն Մերձդնեստրի խնդրի լուծման, իսկ Մամեդյարովը իր հերթին ասել է, թե Մոսկվան ավելի մեծ ջանքեր պիտի գործադրի ԼՂ հիմնախնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ, և «եթե Ռուսաստանը զբաղվի խնդրի կարգավորմամբ, ապա կապահովվի հայկական ուժերի դուրսբերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: Հոդվածի տրամաբանությամբ՝ Բաքուն, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը, վստահ է, որ ԼՂ հարցի լուծման բանալին Մոսկվայում է, և գուցե այս պարագայում Բաքուն Մոսկվային առաջարկում է անդամակցություն ԵՏՄ-ին՝ «ադրբեջանական տարածքների» վերադարձի դիմաց:

Կառուցողակա՞ն, թե՞ շինիչ Ռուսաստան

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, սակայն, հակված չէ նմանատիպ կտրուկ եզրահանգումներ անելու՝ ասելով, որ Դոդոնը Մոլդովայի առաջին դեմքը չէ և հետևաբար վերջնական որոշումներ կայացնողը չէ երկրում, և դժվար թե Մերձդնեստրի հակամարտության կարգավորումը նման զարգացումներ ունենա: Անդրադառնալով Մամեդյարովի վերոնշյալ հայտարարությանը՝ Կովկասի ինստիտուտի փոխտնօրենը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Մամեդյարովի հայտարարությունը զուտ իրավիճակային արձագանք էր Լավրովի ասուլիսին և մեկնաբանությանը ԼՂ հակամարտության վերաբերյալ:

«Այս հարցերը համեմատելի չեն: Ընդհանրապես համեմատելի չեն ոչ միայն Մերձդնեստրի և Ղարաբաղի հակամարտությունները, այլև, օրինակ, Մոլդովայի և Ադրբեջանի քաղաքական էլիտաների մոտեցումները իրենց ունեցած հիմնախնդիրների կարգավորմանը:»

– Պարոն Մինասյան, Մոլդովայի նախագահի այս քայլը ինչպե՞ս կազդի ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի և Հայաստանի վրա:

– Ի սկզբանե նշեմ երկու հանգամանք: Իրականում սա առաջին անգամը չէ, որ Ռուսաստանը փորձում է կարևոր դեր խաղալ Մերձդնեստրի հակամարտության կարգավորման մեջ: Չմոռանանք այսպես կոչված՝ Կոզակի պլանի մասին, որն առաջարկել էր Ռուսաստանը և որը լայն ֆեդերացիայի հնարավորություն էր տալիս Մոլդովային, բայց այն խափանվեց Եվրամիության, Արևմուտքի կողմից: Սա առաջին հանգամանքն է:

Եվ երկրորդը, որն ինձ համար ավելի կարևոր է, չմոռանանք, որ Մոլդովան կա և մնում է խորհրդարանական երկիր, և Դոդոնը ընտրվել է նախագահ, բայց չունի վճռորոշ ձայն, քանի որ խորհրդարանական կառավարման մոդելում ամենակարևորը խորհրդարանի դերն է: Եվ այս իմաստով ես չէի շտապի գնալու կտրուկ հետևանքների կամ վերլուծությունների ետևից: Եթե փորձենք մակերեսային համեմատություն անենք, սա մոտավորապես Վրաստանի 2012-13 թթ. իրադրությունն է, երբ նախագահը Սահակաշվիլին էր, վարչապետը՝ Իվանիշվիլին, և նրանց մոտեցումները այդքան էլ չէին համընկնում ներքին և արտաքին քաղաքականության մեջ: Այստեղ այդ հանգամանքն է:

Մյուս կողմից, այո, գաղտնիք չէ, և մենք պիտի հասկանանք, որ ի տարբերություն շատ ու շատ կարծրատիպերի՝ ԵՄ Ասոցացման պայմանագրին միանալը պարտադիր չէ, որ անպայմանորեն դրական ազդի այս կամ այն անդամակցած երկրի տնտեսության վրա: Մոլդովայի տնտեսությունը զգալիորեն կախված է գյուղատնտեսությունից, որը Մոլդովայի դեպքում լուրջ կախվածություն ունի ռուսական շուկայից: Եվ այդ հանգամանքն իր դերը խաղում է:

Վերջին երկու տարվա ընթացքում նաև տեսնում ենք, որ Ռուսաստանը ինչ-որ չափով ուժեղացրել է իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում, և այս կամ այն երկրի քաղաքական էլիտաները այդ շրջանում հաշվի են առնում այդ հանգամանքը, և Մոլդովան բացառություն չէ: Իրականում նույն գործընթացները տեսել ենք նաև Վրաստանում: Ուկրաինան թվում է, թե մի փոքր դուրս է մնացել այդ ուշադրությունից, բայց եթե նկատել եք, Նոր տարուց առաջ հայտնի օլիգարխ Պինչուկի հոդվածն էր հրապարակվել Կիևում, որը մեծ արձագանք էր ստացել, թե արդյոք Ուկրաինան պիտի գնա՞ կանխարգելիչ ինչ-որ փոխզիջման Ռուսաստանի հետ, որպեսզի այս պահին ստանա ավելին, քան կարող է կորցնել հետագայում, եթե շարունակի հակամարտության կոշտ ձևը: Այսպիսով՝կա ինչ-որ թրենդ, որն արտացոլում է այն իրականությունը, որ այո, ուկրաինական ճգնաժամից հետո Ռուսաստանը, կարծես թե, ի վիճակի է եղել դիմակայելու, արձագանքելու Արևմուտքի ճնշմանը, և երբ այդ ֆոնի վրա տեսնում ենք Թրամփի հաղթանակը ԱՄՆ նախագահի ընտրություններում, BREXIT-ը, Եվրամիության նկատմամբ հետաքրքրության նվազումը, այս համապատկերում նաև Ասոցացման պայմանագրի անդամ երկրների էլիտաների մեջ վերաձևակերպումներ են լինում, թե արդյոք ի վիճակի՞ են իրենք շարունակել թատերաբեմ լինել Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ այն իրավիճակում, երբ Արևմուտքը, թվում է, կորցնում է իր հետաքրքրությունը այդ երկրների նկատմամբ: Ես այս տեսանկյունից կգնահատեի հարցը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա չեմ կարծում, որ նույնիսկ այս ֆոնին կունենանք մի իրավիճակ, երբ Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները կվատթարանան: Հակառակը, կարծում եմ, որ կստորագրվի նոր իրավական, շրջանակային պայմանագիրը, որովհետև Ռուսաստանը, կարծես թե, այս պահին փորձելու է կառուցողականություն ցույց տալ Արևմուտքի հանդեպ այս նոր քաղաքական իրավիճակում և լուրջ խոչընդոտներ չի ստեղծելու Հայաստանի և Եվրամիության միջև նոր համաձայնագրի ստորագրմանը: Ռուսաստանի նպատակն այս պահին ցույց տալն է, թե ինքը այն հրեշը չէ, ինչպես պատկերացնում են Արևմուտքում, որ ինքը կարող է կառուցողական ինչ-որ քայլերի գնալ, եթե Արևմուտքն ընդունի իր հատուկ դերն ու նշանակությունը հետխորհրդային տարածքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում