«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կշարունակի պայքարը Վրաստանում իշխանության վերադարձի համար։ Այս մասին ասվում է Վաշինգտոնից երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի տեսաուղերձում, որը հասցեագրված է Թբիլիսիում այսօր անցկացվող կուսակցության համագումարի մասնակիցներին։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
Ուղերձում Սաակաշվիլին գովաբանել է կուսակցության գործունեությունն իշխանության ղեկին եղած տարիներին և կտրուկ տոնով քննադատել ներկայիս կառավարության քաղաքականությունը։
Համագումարի մասնակիցները քննարկում են իրավիճակը երկրում և կուսակցությունում, ինչպես նաև մտադիր են կուսակցական քաղխորհուրդ և դրա նախագահ ընտրել։