Wednesday, 24 04 2024
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի

Վտանգը հանվում է վտանգի հաշվին. ներիշխանական ցայտնոտի քրոնիկան

2017 թվականի խորհրդարանի ընտրությունից իշխանափոխության սպասման ռացիոնալ հիմքն ու նախադրյալները բացակայում էին ինքնին, հաշվի առնելով թե՛ հասարակական տրամադրությունները, թե՛ քաղաքական դաշտի իրավիճակը և ուժերի հարաբերակցությունը, թե՛ մի շարք այլ մեծ ու փոքր գործոններ: Այդ իմաստով, իրատեսական չէր սպասել, թե խորհրդարանի 2017 թվականի ընտրությունը կարող է հանգեցնել խորքային որևէ իշխանափոխության: Այժմ, արդեն որոշակիացող քարտեզի պարագայում, երբ արդեն զգալիորեն հստակ են մասնակից հիմնական սուբյեկտները, իշխանափոխության հավանականությունը կամ հեռանկարը բացառված է արդեն տեսականում: Բանն այն է, որ իշխանությանը հաջողվել է ընտրական մրցասպարեզ բերել երկու խոշոր համակարգային ուժ, ամեն մեկն իր ռեսուրսներով և իր «մեխով», որոնք, անկասկած, տոն են հաղորդելու այսպես ասած, ընդդիմադիր հարթությանը: Խոսքը Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին է, ինչպես նաև արդեն փաստացի ձևավորված Սեյրան Օհանյանի դաշինքի կամ բևեռի:

Ծառուկյանն ու Օհանյանը միմյանցից լիովին տարբեր երկու բևեռներ են, որոնց միավորում է ընդհանուր կապը իշխող համակարգի հետ, ընդհանուր համակարգային ծագումը: Երկու ուժերը գործնականում բացառում են ընդդիմադիր դաշտում որևէ այլ գերակայություն և առնվազն «ոչ-ոքին» այդ դաշտում նրանք կապահովեն, թեև Ծառուկյանն, իհարկե, մի շարք իրողություններից ելնելով՝ այդ դաշտում հաղթանակը, թերևս, արդեն պահում է գրպանում՝ ֆինանսատնտեսական ռեսուրսը մի գրպանից հանելու և հաղթանակը մյուս գրպանում դնելու տարբերակով: Դա էլ իր հերթին նշանակելու է իշխանության հաղթանակ: Եվ եթե անգամ տեսականում ենթադրենք, որ իշխանության հաղթանակը այս դեպքում կարող է չլինել ՀՀԿ-ի տեսքով, ապա այդ դեպքում իշխանափոխություն ասվածը լավագույն դեպքոմ կարող է տեղի ունենալ ֆորմալ տեսանկյունից այդպիսին դիտվող, սակայն բնույթով և բովանդակությամբ ընդամենը ներհամակարգային թավշյա հեղափոխություն հանդիսացող երևույթի տեսքով: Ընդ որում, անգամ այդ պարագայում, դրանից օգտվող մի հատված էլ կարող է լինել ՀՀԿ-ն, նկատի ունենալով մի շարք հանգամանքներ: Մեծ հաշվով, ընտրական ներկայիս գործընթացում համակարգն իր տարբեր թևերով և դեմքերով լուծում է ընդամենը այդ հարցը, այսինքն՝ իշխանության բաժնեմասերի վերանայման հարցը, բաժնետերերի կազմի և նրանց տնօրինած «արժեթղթերի» ծավալի հարցը: Այլ կերպ ասած՝ գործնականում փակ է նույնիսկ թավշյա հեղաշրջման հարցը, այն պարզ պատճառով, որ իշխանությունը ներկայումս չափազանց «ապակենտրոն» կամ բազմաբևեռ է, իսկ թավշյա հեղաշրջման համար դա այդքան էլ հարմար միջավայր չէ:

Բանն այն է, որ այդ հեղաշրջումը, ներիշխանական այդ «ապստամբությունը» պահանջում է կազմակերպման, խմորման, մշակման բավական մանրակրկիտ գործընթաց, ինչն էլ իր հերթին պահանջում է բավականին մեծ խորհրդապահություն կամ պարզապես գաղտնիություն: Երբ իշխանությունը ապակենտրոնացված է, կամ չկա մեկ գերակա բևեռ, կամ գերակա մեկ բևեռին զուգահեռ կա մյուս բազմաթիվ բևեռների ուժերի որոշակի հավասարություն, չափազանց դժվար է պայմանավորվել կարևոր մանրուքների շուրջ այնպես, որ դրանք մնան խորհրդավորության, գաղտնապահության շրջանակում: Սերժ Սարգսյանը նաև հենց այդ վտանգից իր իշխանությունն ապահովագրելու համար էր գրեթե բացահայտորեն վարում իշխանության մեջ բաժանարար գծերը խորացնելու, հակասությունները հնարավորինս ընդգծելու մարտավարություն: Ընդդիմադիր դաշտում քայքայիչ միջոցառումների և խթանների կիրառմանը զուգահեռ, այդ մարտավարությունը հանգեցնում էր նրան, որ ներիշխանական հակասությունները խոշոր հաշվով չէին հանդիսանում իշխանության խոցելիության տանող սպառնալիք, այլ հնարավորինս բաժանում էին իշխանությունն ու օգնում տիրելուն, կառավարելուն, վերահսկելուն: Հատկապես, որ այդ խնդիրը բավական բարդանում է ռեսուրսների սղության և սոցիալ-տնտեսական բարդ կացության, նաև բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում: Այդ տեսանկյունից, Սերժ Սարգսյանը ներիշխանական հակասություններ և բաժանարար գծեր գեներացնելով, ստեղծել է մի իրավիճակ, երբ 2017-ի խորհրդարանի ընտրությունից առաջ և ընդհանրապես հնարավորինս չեզոքացրել է Հայաստանի իշխանության համար իշխանափոխության միակ գործնական տարբերակ հանդիսացող վտանգը՝ ներհամակարգային թավշյա հեղաշրջումը: Իհարկե, այդ ֆոնին, որպես հակադարձ էֆեկտ՝ երբ չեն լուծվում թե՛ հանրային, թե՛ նաև ներհամակարգային հիմնարար խնդիրները, բարձրանում է մեկ այլ սպառնալիքի աստիճան՝ ներիշխանական կամ ներհամակարգային «ֆիզիկական վտանգը»: Ի դեպ, այդ տեսանկյունից հատկանշական է, որ նախընտրական ալիքի ծավալմանը զուգահեռ, անգամ լրագրողական հանրությունն է արձանագրել, որ բավական ուժեղացված է պետական անվտանգություն իրականացնող ծառայությունների աշխատանքը, որոնք պատասխանատու են Սերժ Սարգսյանի և այլ բարձրագույն օղակների պահպանության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում