Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունը կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պաշտպանը օրերս հայտարարել էր, որ եթե մինչև հունվարի 19-ը Վճռաբեկ դատարան բողոքներ չներկայացվեն, ապա հնարավոր է, որ քննվի Պերմյակովի պատժի կրման վայրի հարցը:
«Առաջին լրատվական»-ի հետ թեմայի շուրջ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը տեղեկացրեց, որ երեկ Վճռաբեկ դատարան է ներկայացվել մեկ բողոք տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների կողմից, որը վերաբերում է ՌԴ դեմ մեր կողմից ներկայացրած քաղաքացիական հայցին, որ իրենք գոնե ֆինանսական պատասխանատվություն, որպես պետություն, պետք է կրեն:
Բայց ես կարծում եմ, որ Վճռաբեկ դատարան այդ բողոքը ներկայացնելը կարող է և չխոչընդոտել և այնուամենայինիվ դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ: Ես չեմ բացառում, որ այո արդեն կարող է սկսվել գործընթաց՝ նրա պատժի վայրը որոշելու ուղղությամբ:
Փաստաբանը նաև նշեց, որ Պերմյակովը չի կարող արտահանձնվել, որովհետև նա Հայաստանի իշխանությունների և իրավապահ մարմինների իրավազորության ներքո չի գտնվել և չի գտնվում: «Առաջին իսկ օրվանից, երբ նրան ձերբակալեցին ռուս իրավապահները, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո, ուստի հանձնման պրոցես չի կարող լինել: Պերմյակովը, իմ կարծիքով, պատիժը կրելու է ՌԴ-ում»:
Մանրամասները՝ տեսանյութում: