Դոնալդ Թրամփի մայրը՝ Մերի Էն Մաքլեոդը, ծնվել 1912 թվականին շոտլանդական Լյուիս կղզու Տոնգ բնակավայրում, սակայն երիտասարդ տարիներին գաղթել Նյու Յորք, որտեղ նրա առջև միանգամայն այլ կյանքի ուղի է բացվել։
Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում տասնյակ հազարավոր շոտլանդացիներ փախել են աղքատությունից ԱՄՆ և Կանադա՝ փնտրելով լավ կյանք։ Այդպես է վարվել նաև Մերի Էնը։ Նա 1930 թվականին՝ 18 տարեկանում ուղևորվել է Նյու Յորք՝ աղախնի աշխատանք գտնելու համար։ Սակայն արդեն 6 տարի անց նա ամուսնացել է անշարժ գույքի հաջողակ վաճառական Ֆրեդերիկա Թրամփի հետ, ով գերմանացի գաղթականների որդի էր։
Նրանց 5 երեխաներից չորրորդն այսօր կդառնա ԱՄՆ 45-րդ նախագահ։
Մերի Էնը ԱՄՆ-ի քաղաքացիություն է ստացել 1942 թվականին։ Նա մահացել է 2000 թվականին, 88 տարեկանում։
Միլիարդատեր Դոնալդ Թրամփն այցելել է մոր մանկության տուն և նրա հարազատ վայրեր 2008 թվականին։ Տոնգում դեռ բնակվում են նրանց մերձավորները։ Թրամփն այդ ուղևորության ժամանակ ասել էր, որ Լյուիսում եղել է 3 տարեկան հասակում և ոչինչ չի հիշում։