ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիայի մասնակիցները Վաշինգտոնում կոտրել են մի քանի խանութների ու մեքենաների ապակիները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ականատեսներին։ Հաղորդվում է, որ սևազգեստ ցուցարարները կոտրել են նաև Bank of America-ի ցուցափեղկը։
Տեղեկություններ են սկսել հայտնվել նաև այն մասին, որ ոստիկանության հետ ցուցարարների ընդհարումն անցակետի մոտ դժվարացնում է երդմնակալության արարողությանը մասնակցել ցանկացողների հասանելիությունը։
#Trump supporters trying to attend #Inauguration told “this checkpoint is closed” by #DisruptJ20 protesters at #BlackLivesMatter blockade pic.twitter.com/6t65RTOx9S
— Alexander Rubinstein (@AlexR_DC) 20 января 2017 г.